Tuesday, September 11, 2012

Չմոռանալ ոչինչ

«ԱՊՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԵՆՔ ՄԵՌՆԵԼՈՒ»
նախաբան suren gasparyan's blog

Այսօր ես կգրեմ մի Մարդու մասին...մեծատառով այո' մեծատառով Մարդու մասին...

Սամվել Շահմուրադյան

Ճանաչենք, հիշենք և փոխանցենք մեր սերուդներին 
    Ներկայացնում եմ Ձեզ 2005 թվականի նշումով  լույս տեսած գրող, լրագրող, ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, 1992 թ. սեպտեմբերի 11-ին Վաղուհաս գյուղի մատույցներում զոհված Սամվել Շահմուրադյանի 1988-1992 թթ. օրագրային գրառումները` «Չմոռանալ ոչինչ» պայմանական խորագրով գրքից:  
srg blog    
--------------------------  

 Գրքի խմբագրի ստորագրած «Վկայություններ թանաքով եւ արյամբ» առաջաբանում (էջ 3-5), արժանին է մատուցվում Սամվել Շահմուրադյան մտավորականին, քաղաքացուն, հային եւ մարդուն: Արցախյան շարժման պոռթկումից հետո «կուսակցապետական վերնախավի չեզոքությունը սահմանակցում էր դավաճանությանը», եւ «տագնապած մտավորականության շարքում» եղող Սամվելի «կյանքն այդ պահից ի վեր այլեւս իրենը, հարազատներինը, երեխաներինը չէր լինելու» (էջ 4): Ինչպես նշում է խմբագիրը, այս օրագրությունը «հուշապատում չէ, ընդհանրապես գիրք չէ` սովորական ընկալմամբ»: Դրանք գրառումներ են, «արված կոնկրետ իրադարձության ընթացքում, հաճախ ծնկի վրա, տարատեսակ հապավում-գրություններ` առանձին թերթիկների վրա»: «Սամվել Շահմուրադյանը պատմությա՛նն էր, պատմության մե՛ջ, ինքը` պատմություն` 88-ի հրապարակից մինչեւ Արցախի բարձունքները, որտեղ եւ զոհվեց», իրավացիորեն գրում է Ն. Աթաբեկյանը (էջ 5):

(կարդալ ավելին)

Sunday, September 2, 2012

Այսօր Արցախի անկախության օրն է



1991թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանը հայտարարեց իր անկախության մասին։ Մի քանի օր անց՝ սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, ուր ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, որոնց 99%-ից ավելին քվեարկեց հօգուտ անկախության։