Wednesday, March 13, 2019

Ֆրեդերիկ Ստենդալ - աֆորիզմներ, մտքեր

1783 - 1842 թթ.
 Ֆրանսիացի գրող, ֆրանսիական ռեալիստական վեպերի հիմնադիրներից մեկը:

Սերը տղամարդու և կնոջ միջև մրցակցություն է, թե ով ում ավելի շատ կերջանկացնի:

Արժե մահանալ ապրելու համար և արժե սպասել սիրելու համար:

Սերը քաղաքակրթության հրաշքն է:

Մեծ արվեստ է մարդկանց տալ գեղեցիկ գաղափարներ, որոնք սովորեցնում ենամեն ինչ զոհաբերել հանուն մարդկային ցեղի երջանկության:

Լեզվի գլխավոր արժանիքը պարզությունն է:

Մարդկանց ճանաչելու համար հարկավոր է ապրել նրանց հետ:

Ամեն ինչ կարելի է ձեռք բերել մենության մեջ, բացի բնավորությունից:

No comments:

Post a Comment