վազող տող

SRG BLOG TODAY / ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, ԻՐԱԿԱՆ Է - Պիկասո / Everything you can imagine is real - Picasso / SRG BLOG TODAY

Wednesday, May 30, 2018

Լենա Ղազարյանն մայիսի 28-ին, ներկայացրել է իր նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է «Մարտիկի պար» երգի հիման վրա:





Պարենք մարտիկների պարը, թող թնդա աշխարհը!



Music&Lyrics: Tigran Atayan 
Director: Armen Virabyan 
Edit: Robert Babayan 
Dress With Flag: Anahit Simonyan 
Fashion Zurna: Vigen Balasanyan 
Arrangment: Emanuel Hakbyan 
HairStyle: Julver Vardanyan 
Choreographer: Zaven Khachatryan AZD Dance Studio

Saturday, May 12, 2018

Rock star Serj Tankian hails Armenia change (BBC)




Video Rock star Serj Tankian on Armenia's 'unique revolution'
Nikol Pashinyan, the opposition MP who led weeks of protests, has become Armenia's new prime minister.

Armenian-American rock star Serj Tankian has hailed the peaceful revolt and celebrated with Mr Pashinyan.
09 May 2018
http://www.bbc.com/news/av/embed/p066lxmj/44049177

Friday, May 11, 2018

«Ազնավուր» հիմնադրամը տարածել է Շառլ Ազնավուրի բաց նամակը. ԱԶՆԱՎՈՒՐԻՑ ԻՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ

«Հայաստանում գտնվող իմ շա՜տ սիրելի քույրեր եւ եղբայրներ,

 Շնորհավորում եմ ձեզ, որ կարողացաք առանց արյան, բռնության, արժեքների ոտնահարման անցում ապահովել երկրում մեկ այլ իրողության։ Քաղաքացիական անհնազանդության օրերին եւս դրսեւորեցիք արժանապատիվ ու մարդասիրական կեցվածք՝ լուծում առաջարկելով ծագող խնդիրներին այնքան սահուն ու արագ, ասես դա դյուրին էր։ Սա զարմացրեց եւ մտածելու տեղիք տվեց շատ այլ երկրների կառավարությունների։

 Մեզ՝ սփյուռքի հայերիս համար մեծ հպարտություն էր ցույց տալ աշխարհին, որ կա մի փոքր երկիր, որի քաղաքացիները բացառիկ իմաստնություն եւ մարդասիրություն դրսեւորեցին՝ ապացուցելով, որ բռնությունը խաղաղության եւ փոխըմբռնման տանող ճանապարհ չի կարող լինել։ Մեր պատմության ընթացքում շատ դժվարություններ ենք ճանաչել։ Հիմա բացում ենք երջանկության, իմաստնության եւ սիրո էջը։

 Ձեզ հաջողվեց ապացուցել, որ մեր ազգն ունի գիտակցության բարձր աստիճան, եւ որ մեր երկրի համար առաջնահերթ է ու միշտ էլ պետք է առաջնահերթ մնա ամենակարեւորը՝ միավորումը։ Այս միավորումն է, որ թույլ է տալու ապահովել երկրի բարեկեցությունը եւ քաղաքացիների միջեւ բարյացակամ վերաբերմունքը։ Ձեզ հաջողվեց ապացուցել, որ հնարավոր է ապրել միավորված եւ պատասխանատվության բարձր զգացումով։ Մենք՝ հայերս, կարողացանք ցույց տալ, որ «ժողովուրդ», «հայրենիք», «դրոշ», «մշակույթ», «կրոն» եւ «ընտանիք» բառերը մեր արժեքներն են։ Եվ որ յուրաքանչյուր հայ իր երկրում ունի հավասար իրավունքներ ու ազատություններ։

 Ես, հավանաբար, աշխարհի հայերից ամենաֆրանսիացին եմ, սակայն ես հպարտ եմ իմ Հայաստանով եւ երբեք չեմ թաքցրել դա։
 Շնորհակալություն հայ ժողովրդին աշխարհին մեր մարդասիրությունը ցույց տալու համար․ Հայաստանը մեծ է իր արժեքներով։ Օրինա՛կ լինենք բոլոր նրանց համար, ովքեր տարբեր են, գուցե նաեւ՝ ոչ այնքան բաց փոփոխությունների առջեւ։ Եկեք առաջ ընթանանք նույն ճանապարհով։ Վստահ եմ՝ այն լավագույնն է մեր ազգի եւ ժողովրդի ապագայի համար։

 Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ հպարտության այս մեծ զգացումն ինձ պարգեւելու համար։ Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:

Շառլ Ազնավուր

Խնդրում ենք նյութը հրապարակելիս/վերատպելիս պարտադիր հղում կատարել «Ազնավուր» հիմնադրամին՝ որպես սկզբնաղբյուրի, ինչպես նաև վերատպել նյութն ամբողջությամբ։
Яндекс.Метрика