վազող տող

SRG BLOG TODAY / ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, ԻՐԱԿԱՆ Է - Պիկասո / Everything you can imagine is real - Picasso / SRG BLOG TODAY

Friday, February 11, 2022

ՍԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ

#Սեր_Հայաստան 

 Ուզում եմ խոսել սիրո մասին: Երբ սիրում ես մեկին, դու անհանգստանում ես նրա համար, հոգ ես տանում նրա առողջության համար, կարոտում ես ու ամեն վարկյան ուզում ես ձայնը լսել, ձեռքը բռնել... Երբ սիրում ես մեկին դժվարության պահին երբեք մենակ չես թողում նրան ու ձեռքը բռնած նրա հետ հաղթահարում ես ամեն ինչ... Երբ սիրում ես մեկին ու հանկարծ լսում ես, որ ինչ որ ճղճիմ մեկը բամբասում չարախոսում է քո սիրեցյալից, դու ի սպառ կապերդ խզում ես էդ մարդու հետ և թեկուզ նա լինի տարածաշրջանի միակ ու ամենալավ հացթուխը, դու միևնույնա, նրա հացից չես օգտվի, այլ քո հացը կթխես ու սիրելիիդ կկերակրես: Երբ սիրում ես մեկին դու չես թողում ու հեռանում նրանից, չես որբացնում, և տարին մեկ անգամ ինչ որ առիթով գումար ուղարկելով, հեռվից հեռու ցուցումներ չես տալիս... Երբ սիրում ես մեկին սիրեցյալիցդ չարախոսողի ջաղացին ջուր չես լցնում: Երբ սիրում ես մեկին օգնում ես նրան առօրյա թեկուզ մանրուք թվացող գործերում, որովհետևևևևև~ սերը մանրուքից'ա սկսվում: Ի՞նչ էի ուզում ասել... այս սերը միայն կին տղամարդ հարաբերություններում չի ճիշտ: Այս սերը հարենիքի նկատմամբ էլ պետք'ա լինի, սերը սերա, ի՞նչ կապ ունի ու չպետք'ա մեզ հետաքրքրի, թե որ հարևանը ինչ բարբաջեց, ինչ ասեց...Կարծում ես Ճիշտ են ասու՞մ, վա՞տն'ա հայրենիքդ... բա էլ ինչի՞ ես մնացել, գնա քո համար տաքուկ մի անկյուն գտի, ապրիր բարեկեցիկ կյանքով, հեռվից տարին մի անգամ մի 100 դոլար կուղարկես, նկարը սքրինով կդնես ՖԲ, թե բա տեսեք հայ հայ, հայ բուդուր, ես~... իմ արածը ~ Հա հա, գնա, մի մնա, տղայիդ էլ այլ երկրի քաղաքացիություն հանի, հո չի՞ գնալու բանակ, հո չի՞ պաշտպանելու երկիրը, կամ ու՞մ համար պետք'ա գնա որ, այ մա~րդ հիմա տեխնոլոգիաների դարա, հիմա հրացանի կռիվ չի, որ տղեդ գնա, դու տար տար, ու ես ուրախ կլինեմ... Ըհը, ու գիտես խի՞, որովհետև հողիս վրա չեմ ուզում քո բեռն ու ծանրությունը, քո նեգատիվն ու նվնվոցը լինի, տեղից էլ ծանր'ա հողիս բեռը.. ծանր'ա տղերքիս արյունով... մաքրի երկիրս քո ներկայությունից ու հեռացի: Բայց, հետո, երբ մեռնես, քեզ չեն բերելու ստեղ թաղեն, որովհետև ԵՐԿԻՐՍ գերեզման չի...

Անահիտ Աբգարյան
Яндекс.Метрика