վազող տող

SRG BLOG TODAY / ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, ԻՐԱԿԱՆ Է - Պիկասո / Everything you can imagine is real - Picasso / SRG BLOG TODAY

Thursday, December 26, 2019

Գոհար Շահնազարյան - Տաղանդը

 Տաղանդն ունի մի հետաքրք գիծ, երբեմնի տրամադրություն՝ իբրև թե նայելու մնացյալին վերևից. սրան գոռոզություն, մեծամտություն կարող են որակել, բայց և չհերքել, որ նա սրա իրավունքն էլ ունի: Նրա կողքին պետք է գտնվի նա, ով հուշում է՝ հեեե՜յ, իջիր, իջիր, շատ բարձրացար, հասար երկինք արդեն, նայիր աչքերիս մեջ, ես քո դիմացն եմ, այստեեե՜ղ...

Հիմա եթե նա իջավ ու նայեց ուղիղ աչքերիդ մեջ, նույնիսկ ժպտաց քեզ, այո ճիշտ հենց քեզ, ուրեմն ամեն ինչ կարգին է, իսկ եթե ոչ, նշանակում է նա տաղանդ չէ, այլ տաղանդի տնաաազ պարզապես....
Որովհետև բոլոր տաղանդներն, առանց բացառությամբ, չունեն խնդիր ԵՐևԱԿԱՅԵԼՈՒ …
Գոհարական...
կարդալ նաև:  Առավոտյան մեդիտացիա

Գոհար Շահնազարյան - Առավոտյան մեդիտացիա... գոհարական


 Մարդը շատ բաներով է տարվում կյանքի ընթացքում, բայց առաջին հերթին սովորում է սիրել, բայց շատերը մեռնում են այդպես էլ չսովորած…

Ինձ համար Սերը և մայրական է, և ընկերական, և քույրական և ընտանեկան և անբարոյական և ինտելեկտուալ, և անգիտակից, և բնական, մղումնային և հաշվարկով ու նպատակային, և հպանցիկ և հեռանկարային: Այս ամենը ես տեղավորում եմ մեկ սիրո մեջ, մինչդեռ ես գիտեմ, որ դուք դրանք փնտրում եք տարբեր տեղերում ու ձեզ թվում է ՝ ինչքան շատ սիրո բազմազանություն, այնքան շատ հետաքրքրություն:
Իսկ ես ձեզ ասում եմ. ոչ, ավելի լավ է վերցնել մեկին ու խորությունը, քան թավալվել մոլորված աչքերի անփայլ դատարկությունների մեջ ու փորձել ձևակերպել իմաստ:
Խորությունը միշտ հաճելի է փորփրել, ամեն պահի գանձ գտնելը հնարավոր է ձեզ համար...

 Ինչ եք գերադասում ի վերջո, որա՞կ թե քանակ, պարզեք սա ձեզ համար: Ի՞նչ եք գերադասում. հավատարմության ամրությու՞ն, թե դավաճանության խարխուլ հիմքեր, չէ՞ որ մոլորակի էվոլյուցիայի գագաթնակետն եք , մարդ արարած, ահա և ընտրեք:
Հաջողությունը ճիշտ ընտրած մարդն է, բայց որպեսզի ի զորու լինեք ընտրել այդ մարդուն, անհրաժեշտ է նախ նրան ստեղծել գլխում, դուք պետք է պատրաստեք ձեզ նրա հետ հանդիպմանը, ձեր իսկ ստեղծածին…
այլապես նա կգա երազի պես ու կանհետանա, չեք էլ նկատի, զգույշ...


Ինձ տեսնելու համար մի քիչ ավել երևակայություն է պետք, դե հիմա...
Գոհար Շահնազարյան

Thursday, December 12, 2019

US Senate adopts resolution recognising 'Armenian genocide'


12.12.2019թ. ԱՄՆ Սենատը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
US Senate adopts resolution recognising 'Armenian genocide' 


WASHINGTON – In a stinging rebuke to Turkey, the Senate on Thursday unanimously passed a resolution recognizing the Armenian genocide – marking a shift in U.S. policy despite repeated objections from the Trump administration. 

Яндекс.Метрика