վազող տող

SRG BLOG TODAY / ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, ԻՐԱԿԱՆ Է - Պիկասո / Everything you can imagine is real - Picasso / SRG BLOG TODAY

Thursday, December 26, 2019

Գոհար Շահնազարյան - Առավոտյան մեդիտացիա... գոհարական


 Մարդը շատ բաներով է տարվում կյանքի ընթացքում, բայց առաջին հերթին սովորում է սիրել, բայց շատերը մեռնում են այդպես էլ չսովորած…

Ինձ համար Սերը և մայրական է, և ընկերական, և քույրական և ընտանեկան և անբարոյական և ինտելեկտուալ, և անգիտակից, և բնական, մղումնային և հաշվարկով ու նպատակային, և հպանցիկ և հեռանկարային: Այս ամենը ես տեղավորում եմ մեկ սիրո մեջ, մինչդեռ ես գիտեմ, որ դուք դրանք փնտրում եք տարբեր տեղերում ու ձեզ թվում է ՝ ինչքան շատ սիրո բազմազանություն, այնքան շատ հետաքրքրություն:
Իսկ ես ձեզ ասում եմ. ոչ, ավելի լավ է վերցնել մեկին ու խորությունը, քան թավալվել մոլորված աչքերի անփայլ դատարկությունների մեջ ու փորձել ձևակերպել իմաստ:
Խորությունը միշտ հաճելի է փորփրել, ամեն պահի գանձ գտնելը հնարավոր է ձեզ համար...

 Ինչ եք գերադասում ի վերջո, որա՞կ թե քանակ, պարզեք սա ձեզ համար: Ի՞նչ եք գերադասում. հավատարմության ամրությու՞ն, թե դավաճանության խարխուլ հիմքեր, չէ՞ որ մոլորակի էվոլյուցիայի գագաթնակետն եք , մարդ արարած, ահա և ընտրեք:
Հաջողությունը ճիշտ ընտրած մարդն է, բայց որպեսզի ի զորու լինեք ընտրել այդ մարդուն, անհրաժեշտ է նախ նրան ստեղծել գլխում, դուք պետք է պատրաստեք ձեզ նրա հետ հանդիպմանը, ձեր իսկ ստեղծածին…
այլապես նա կգա երազի պես ու կանհետանա, չեք էլ նկատի, զգույշ...


Ինձ տեսնելու համար մի քիչ ավել երևակայություն է պետք, դե հիմա...
Գոհար Շահնազարյան

No comments:

Post a Comment

Яндекс.Метрика