Հարութ Փամբուկչյան - Իմ կյանքը
Harout Pamboukjian www.haroutpamboukjian.com |
Համո Սահյան – ԴՈԻ ՈՒԶԵՑԻՐ
Դու ուզեցիր, որ ես
Քեզ տիրություն անեմ,
Ու ես անտեր մնամ։
Ամեն, ամեն ինչ տամ,
Տեղը ոչինչ չառնեմ,
Ու քեզ ընկեր մնամ։
Ինձ հանգիստ թողեք մարդիկ,
ես մարդ եմ ու արտիստ,
ես եմ ամենից հարուստն այս աշխարհում,
ես եմ տերը այս պարզ գիշերի,
այս լուսնի, այս աստղերի, այս կյանքի ու իմ բախտի...
Music Narek Duryan // Երաժ.` Նարեկ Դուրյան
Lyrics Hamo Sahyan // Խոսք՝ Համո Սահյան
Եվ ուզեցիր, որ ես
Շնորհակալ լինեմ,
Ես անարև մնամ,
Բայց քո բախտի համար
Արևագալ լինեմ։
Դու ուզեցիր, որ ես
Քեզ թողնեմ ու գնամ,
Բայց և քոնը լինեմ,
Արցունքի մեջ մնամ
Ու սգի մեջ մնամ,
Եվ քո տոնը լինեմ։
Դու ուզեցիր, որ ես
Փոխվեմ հազար անգամ,
Բայց և հինը լինեմ։
Քեզ ուրիշին տվիր
Եվ չուզեցիր անգամ,
Որ ես իմը լինեմ։
Դու ուզեցիր, որ ինձ
Քո մեղքերով չափեմ
Ու մեղքի տակ մնամ,
Քո մեղքերի վրա
Իմ աչքերը փակեմ
Եվ անգիտակ մնամ…
Գուշակեցեք, խնդրեմ,
Մարգարեներ, հիմա,
Ես ձեր ճորտը լինեմ,
Թե մինչև ե՞րբ պիտի
Ես իմ տան մեջ՝ միակ
Ավելորդը լինեմ։
video source: Khachik Yeghoyan YouTube channel
No comments:
Post a Comment