Lyrics: Lucia Moon Music: Lucia Moon
Feel my soul, into my eyes...
Feel my soul, into my eyes...
This woman can temporarily stop the time ...
Մեկ ու կես միլիոն հրեշտակներ
100 anniversary of the Armenian Genocide
Million and a Half Angels - Lucia Moon
Նրանք ցանկացան հավիտյան թաղել մեզ հողում,
Սակայն չգիտեին, որ սերմեր ենք մենք,
Անգամ մթության մեջ, երբ շանթ ու որոտ է,
Ու լալիս է երկինքը, սերմերը ծիլ են տալիս,
Ու խավարից ձգվում դեպի լույս:
Մեկ ու կես միլիոն հրեշտակներ,
Երկինք բարձրացան ապրիլին,
Երբ ինչպես որդին աստծո,
Անցան ցավի ու տանջանքի միջով:
Մեկ ու կես միլիոն արցունք
Հոսեց իմ գետերը հայրենի,
Ու մեկն էլ ես սպանվածներից,
Մեռա ու հառնեցի նորից:
Ու նորից ապրիլ է, թռչունները պտտվում են հողին մոտիկ,
Զգա իմ ցավը նայի աչքերիս մեջ,
Փորձիր հերքել. այդ ամենը եղել է,
Շատ դժվար է պարզվում է ներողություն խնդրել,
Բայց ես դեռ այստեղ եմ,
Իսկ դու դեռ վախենում ես. զղչա,
Մեղա արի եւ ես թերեւվս կարողանամ ներել քո արածը,
Բայց մոռանալ երբեք:
Մեկ ու կես միլիոն հրեշտակներ,
Ամեն ապրիլին իջնում են երկնքից,
Եվ ինչպես որդին աստծո,
Անցան ցավի ու տանջանքի միջով:
Մեկ ու կես միլիոն արցունք
Հոսեց իմ գետերը հայրենի,
Ու մեկն էլ ես սպանվածներից,
Մեռա ու հառնեցի նորից:
Մեկ ու կես միլիոն,
Մեկ ու կես միլիոն,
Մեկ ու կես միլիոն,
Բարձրացան աստծո մոտ,
Դու կարող ես կոտրել իմ բունը,
Դու կարող ես ջարդել իմ ճյուղերը,
Նույնիսկ այրել իմ տերեւները,
Բայց երբեք , երբեք չես կարող ոչնչացնել արմատներս:
source: Lucia Moon YouTube channel
No comments:
Post a Comment