վազող տող

SRG BLOG TODAY / ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, ԻՐԱԿԱՆ Է - Պիկասո / Everything you can imagine is real - Picasso / SRG BLOG TODAY

Monday, June 10, 2019

HP ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին առանց քարթրիջ տպիչը

 HP ընկերությունը ներկայացրել է մեծ ծավալով տոների և թանաքի լիցքավորմամբ  երկու նոր տպող սարքեր:
HP Neverstop Laser
    Նրանք են՝  HP Neverstop Laser -  աշխարհում առաջին լազերային տպիչն է, որը աշխատում է առանց քարթրիջի և HP Smart Tank-  բոլորովին վերափոխված թանաքաշիթային  տպիչ:
 Այս երկու տպիչները նախատեսված են փոքր ընկերությունների համար:

HP Neverstop Laser - տպիչը մեծ քանակով տոներ լիցքավորելու հնարավորությունը թույլ է տալիս նվազեցնել տպիչի կանգի աշխատաժամանակը: Մեկ վերալիցքավորումը բավարար կլինի 5000 էջ տպելու համար: Իսկ լիցքավորումը տևում է մոտ 15 վարկյան:


 HP Smart Tank - բազմաֆունկցիոնալ թանաքաշիթային տպիչը համալրված է թանաքների շարունակական տրման համակարգով: Այս նոր սերնդի համակարգը ապահովում է ժամանակի խնայողություն և բարձր որակի տպագրություն: Սարքի մեկնարկային հավաքածուն թույլ է տալիս տպել մինչև 18000  մոնոխրոմ (սև-սպիտակ) և 8000  գունավոր էջեր: Բազմաֆունկցիոնալ սարքը համալրված է նաև Wi-Fi ինտերֆեյսով և 35 էջի համար նախատեսված թղթի ավտոմատ տրման հանգույցով:

Երկու սարքերն էլ աշխատում են  ցանցային միացումով  և  բջջային հավելվածի միջոցով: HP Smart App - բջջային հավելավածի միջոցով հնարավոր է տպել, սկանավորել, պատճենահանել պրակտիկորեն ցանկացած վայրից:
Ռուսաստանի շուկայում նշված տպիչները կհայտվեն 2019թ.- ի հուլիսից:
Հուսանք, որ նրանք նույն ժամանակահատվածում կհասնեն նաև Հայաստանի շուկա:
նյութի աղբյուր: HP, թագեր: HP


Яндекс.Метрика