վազող տող

SRG BLOG TODAY / ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, ԻՐԱԿԱՆ Է - Պիկասո / Everything you can imagine is real - Picasso / SRG BLOG TODAY

Sunday, February 16, 2020

Ձյունը տրամադրեց - Գոհար Շահնազարյան


Երբ բախտ է վիճակվում մոտենալ Լույսին, բայց Նրան չես ճանաչում. շփոթվում ես, վարանում, կասկածում, նահանջում, նշանակում է քո տեսողության հետ մի բան էն չի, ընդ որում ոչ արտաքին տեսողության, ոչ էլ ներքին: 
Ներքինն էս դեպքում լրիվ շարքից դուրս եկած է….
Գոհարական 

  Ձյունը տրամադրեց, որ ասեմ...
Հեռանում են մի շարք պատճառներով, ավելի հաճախ՝
երբ չեն ուզում կապվել, չեն ուզում պատասխանատվություն, երբ չեն ուզում բացահայտվել, մերկանալ, ցույց տալ թերությունները, երբ հոգնած են, ուժ չունեն հարաբերություն պահելու, ուղղակի էներգիան հազիվ հերիքում է գոյատևելու համար, երբ վախենում են, թե հանկարծ իրենից կարող են հեռանալ կամ իրենից հիասթափվել, իսկ սա էգոյի համար մեծ հարված է...
 Հեռանում են՝ վստահ լինելով որ միշտ էլ կարող են այլ վայր ու այլ մեկ գտնել, հըը, միամիտներ... երբ չեն ուզում անկեղծանալ, խոստովանել, կարծելով, թե դա թուլություն է, հըը, անուշիկներ, ախ դա քաջություն է... երբ իրենց իրականում լրիվ այլ բան էր պետք, մինչդեռ իրենք ընկած են եղել բոլորովին այլ բանի հետևից...
երբ գիտակցական մակարդակում տեղի է ունեցել լրջագույն փոփոխություն ու դիմացինի հետ չկա անելիք պարզապես, սա միլիոնից մեկի հետ է լինում ու հիմնականում չի լինում...
 Ի վերջո հեռանում են, որովհետև ինչոր մեկը իրեն մի օր արդեն սպանելա ու վարակել էդ հիվանդությամբ, հիմա սպանելու հերթն իրենն է, ու որովհետև մենակությունն ու մարդկանց մեջ մենակ մնալու սինդրոմը վաղուց է համաճարակ մոլորակում …
 Լաաավ, իսկ գուցե դիմացինդ հոգեբան էր ու քեզ կարող էր հասկանա՞լ, լավ, իսկ գուցե դիմացինդ ընդհանրապես վերցրած հրեշտա՞կ էր, մի Անգել Ա կամ Գ), եկել էր քեզ փրկեր գնար, ու էն գլխից քեզ բացահայտած ուներ…
13 փետրվար 2020թ.

կարդալ նաև:  Առավոտյան մեդիտացիա , Տաղանդը
source: Gohar Shahnazaryan Facebook page
Яндекс.Метрика