Կնոջ արքայությունը, նրա քնքշության, նրբության, հանդուրժողականության թագավորությունն է
Ժան Ժակ Ռուսսո
Զարմանալի չէ, որ գարնանը վերափոխվում է ամբողջ բնությունը:Ժան Ժակ Ռուսսո
Տաք օրերի գալուն պես, կանայք նույնպես ցանկանում են վերափոխվել - «արթնանալ ձմեռվա քնից»՝ իրենց զգալ նորովի, թարմ, երիտասարդ և գեղեցիկ տեսք ունենալ:
Ինչպես վստահեցնում է MyJane.ru կայքը, դրա համար պարտադիր չէ նիհարել 10 կգ ( չնայած վատ չեր լինի), կարճացնել մազերը կամ ամբողջ օրը անցկացնել հագուստի խանութներում:
Փոքր փոփոխությունները կարող են լինել ոչ պակաս դրամատիկ քան արմատական կերպարանափոխումը:
Կարելի է շատ էժան և առանց մեծ ջանքեր գործադրելու կատարել փոքրիկ փոփոխություններ զգեստապահարանում, դիմահարդարման և մազահարդարման մեջ: Բայց դա ինչպիսի ազդեցություն կունենա շրջապատի վրա... կարելի է ասել ոչ պակաս քան «Նորաձև դատավճռում»:
Սկսել փոխվել.
Օգտագործեք երանգային-գունավորող (оттеночный) շամպուն
Փայլուն և առողջ մազերը թողնում են ամբողջ արտաքին տեսքի խնամվածության
նկարագիր: Եթե տվյալ պահին ձեր մազերը չեն պարծենում ոչ փայլով, ոչ առողջ տեսքով, սա հեշտ ճանապարհ է տնային պահմաններում արագ հասնել արդյունքների` օգտագործելով այդպիսի շամպուններ: Դրանք կթաքցնեն տեղ-տեղ առաջացած մազերի սպիտակությունը, չներկված մազարմատները, կավելացնեն փայլ, նոր լիցք և խնամված տեսք կտան մազերին:
Փորձեք էքսպերեմենտներ անել գույնի հետ, տոնային-գունավորող շամպուններով դա առավել քան հեշտ է, այն արմատապես չի գունավորում այլ ժամանակավորապես տալիս է հետաքրքիր գունային լուծումներ:
Փոխեք ուղղությունը մյուս կողմ
Որպես կանոն կանայք վաղ հասակից ինչ ուղությամբ, որ սանրում են մազերը այդպես էլ նախընտրում են անել ամբողջ կյանքի ընթացում: Մինչդեռ մազերի ուղղության մի փոքր փոփոխությունը հակառակ կողմ՝ ճակատային մասի կամ ընդհանուր, կարող է արմատապես փոխել դեպի լավը, փոխել ձեր անձի հանդեպ ընդհանուր տպավորությունը և համամասնությունները: Գումարած դա ավելացնում է նաև մազերի ծավալը և օգտակար է առողջ մազեր ունենլու համար:
Ավելացրեք զուգման պարագաներ
Պետք չէ ամբողջապես թարմացրել զգեստապահարանը, պարզապես ստիպեք շրջապատին հավատալ, որ դուք դա արել եք: Կասեք ի՞նչպես.
Իհարկե օգտագործելով հետաքրքիր զուգման- զարդարման պարագաներ՝ մանյակներ, ձեռնոցներ, գոտիներ, վզնոցներ և այլն: Առաջին հերթին այն ամենը ինչ աչքի է ընկնում, նա մանավանդ, որ հիմա նորաձևության մեջ խոշոր, համարձակ լուծումների ամենաթեժ պահն է:
Ընդգծեք ձեր կոնքերը օրիգինալ գոտիով, հնարավոր է ոչ ոք չնկատի, որ ձեր շրջազգեստը արդեն նոր չէ:
Ձեռք բերեք վառ երանգի շրթներկ
Մի վախեցեք լինել համարձակ: Եթե շրջապատում սովորեն ձեզ համարել «գորշ մկնիկ» և հազիվ են նկատում ձեր ներկայությունը, նշանակում է ձեր շրթներկը մինչ այժմ չի եղել պայծառ-արտահայտիչ: Փորձեք ներկել շուրթերը կարմիր շրթներկով - դա 100% երաշխիք է, որ ձեզ մի անգամից կնկատեն և «դուք կառանձնանաք բազմությունից»: Կարմիր շրթներկը միաժամանակ համարձակ է և կանացի: Իզուր չէ, որ այն համարվում է դասական: Նաև կարմիր գույնը մեծամասամբ համապատասխանում է մաշկի երագին և ստիպում է ատամներին երևալ ավելի սպիտակ: Նաև դուք կարող եք այլ վառ գույնային երագներ օգտագործել, ոչ պակաս համարձակ և նորաձև, օրինակ ՝ գինու գույն, մոկկո և այլն:
Նորովի ներկել աչքերը
Աչքերի շուրջ ինտեսիվ սև կամ գորշ երանգների ներկերը կարող են ծեր ցույց տալ: Եթե դուք հենց այդ պատճառով եք զգուշանում չափանզանց ցուցադրող ներկել աչքերը, ապա հարկավոր է փոխել ներկի երանգը:
Կապույտ, կանաչ մատիտններ- ալիքաձև ներկված աչքերի շուրջ, գերազանց այլընտրանք են սև և գորշ երանգներին, որոնք ձանձրացրել են ձեզ: Նրանք անմիջապես կընդգծեն ձեր աչքերի իրական գույնը և կստիպեն թվալ աչքերի սպիտակ մասը երկնագույն և պայծառ:
Կատարեք գլամուր մատնահարդարում
Ձեզ կարող է թվալ, թե եղունգները արտաքին տեսքի շատ աննշան մասն են կազմում: Այնուամենայնիվ ձեր մանիկյուրը շատ բան է ասում ձեր մասին: Կոկիկ ֆրանսիական մանիկյուրը լավ է, բայց կանխատեսելի և ձանձրալի:
Փորձեք փոխել ձեր եղունգները, օրինակի համար արեք նրանց մի փոքր քառակուսի կամ ընդհակառակը մի փոքր սուր, ապա ներկեք նրանց որևէ նորաձև գույներով՝ օրինակ նարնջագույն կամ մետալիկ, և կտեսնենք ձեր կյանքը մի անգամից նոր գույնային երանգ կստանա:
Կանգնեք կրուկների վրա
Թողեք տատիկների համար նախատեսված հարթ կոշիկները (չնայած դրանք հիմա այնքան էլ հասարակ չեն):
Կրուկները- դրանք կանացի են: Բարձր կրունկները տեսողական երկարացնում են ոտքերը և ընդգծում ամբողջ մարմինը: Ընտրեք նաև մի փոքր սուր քթով կոշիկ, նա շատ է զարդարում կանացի ոտքը: Բութ քթով կոշիկը քան սուր քթով բարձրակրունկ կոշիկը թվում է ավելի տարիքային և երբեք կանացի չի նայվում:
Հնարավոր է ձեր մոտ հարց առաջացավ.
Իսկ արդյո՞ք պետք է ընդհանրապես վերափոխվել: Կարծես ձեզ հարմար է ձեր արտաքին տեսքը` շիկ չէ, բայց միանգամայն հարմար:
Ո՛չ, փոխվել պետք է.
Նորաձևությունը փոխվում է, փոխվում է աշխարհը, փոխվում եք դուք ինքներդ, ձեր տեսքը, դեմքը, աշխարահայացքը... պետք է հասցնել արտաքնապես համապատասխանել այդ ամենին:
Բնությունը խելոք է մեզանից, այն անընդհատ թարմանում է: Սիրելի տիկնայք նայեք պատուհանից դուրս - գարուն է, սիրո և թարմացման ժամանակահատված:
Անահիտ Մկրտումյան
© change your world personal blog
No comments:
Post a Comment