վազող տող

SRG BLOG TODAY / ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, ԻՐԱԿԱՆ Է - Պիկասո / Everything you can imagine is real - Picasso / SRG BLOG TODAY

Monday, January 27, 2014

Այսօր անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է

 Տիգրան Մանսուրյան (ծնվ. 1939, հունվարի 27), հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1984)։ Հեղինակ է գլխավորաբար նվագախմբային, կամերային, երգչախմբային և վոկալ գործերի, որոնք կատարվել են ամբողջ աշխարհում։

Այսօր լրանում է հայ անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 75-ամյակը: 

 Ծնվել է Բեյրութում։ 1940-ականների վերջերին ընտանիքով ներգաղթել է Հայաստան։ Մանսուրյանը կոմպոզիցիա է սովորել 1956-1960-ին Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում (Էդուարդ Բաղդասարյանի դասարան), ապա 1960-1965-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` Ղազարոս Սարյանի դասարանում, ում ղեկավարությամբ և ավարտել է 1967 թ. ասպիրանտուրան։ Ուսանողական տարիներին գրել է տարբեր ժանրի երկեր, արժանացել մրցանակների։
 Գրել է բազմաթիվ հայտնի ֆիլմերի երաժշտություններ` Փարաջանովի «Նռան գույնը», Միքայել Վարդանովի «Եվ այսպես ամեն օր», Հենրիկ Մալյանի «Մենք ենք, մեր սարերը», «Կտոր մը երկինք», «Ճերմակ անուրջներ» և այլն:


Շնորհավոր  Ծնունդդ Մաեստրո!

No comments:

Post a Comment

Яндекс.Метрика