March 25. ՆԱՆԵ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ
Սիրելի հայկական լրատվամիջոցներ, լրագրողներ, հաղորդավարներ հատուկ խնդրանք բոլորիդ, «Վե՛րջ, Քեսապն այլևս չկա» արտահայտությունը մի դարձրեք հիթային ու մի մտցրեք շրջանառության մեջ: Դա թուրքերի երազանքն է եղել դեռևս 1909թ. ից, ավելի լավ է Քեսապի երբև հետևողականորեն չներկայացված պատմությունը ներկայացրեք հասարակությանն ու Քեսապի իրական արժեքը, ցույց տվեք: Նախևառաջ հիշատակելով, որ Քեսապը գաղթօջախ չէ, այնտեղ դեռ Տիգրան մեծի ժամանակներից հայեր են ապրել, այն հայկական հող է: Հաջորդ կարևոր բանը, որ ուզում եմ հիշատակել, Քեսապը 1909թ.-ին ենթարկվել է <Թալանդի> ինչպես իրենք են ասում, թալանել են, այրել ավիրել են Քեսապը թուրքերը , Քեսապցիները տարհանվել են և նորից վերադարձել ու հասցրել են մինչ 1915թ.-ը կրկին ծաղկեցնել իրենց Քեսապը: Ես այս պահին էլ մշտական կապի մեջ եմ նրանց հետ Լաթաքիայից հենց , նրանք հուսահատ չեն, նրանք մարդիկ տխրում են, որ թալանվում է իրենց շեն բնակավայրը, փառք են տալիս , որ զոհեր չկան, անհնագստանում են մեկը մյուսի համար ու աղոթում են, որ խաղաղություն հաստատվի...Նրանք հուսալքված չեն, նրանք հանձնված չեն , Քեսապը, Քեսապցիով է Քեսապ.... նրանք հավատում են, որ վերադառնալու են, խաղաղություն հաստատվելուց հետո, բայց այս պահին առաջնայինը մարդկանց անվտանգությունն է... Քեսապցին երկու անգամ առանց ինտերնետի ու զլմ-ների միջամտության կարողացել է վերադառնալ իր հայրենի հողը, էսպես անփութորեն չխանգարենք նրանց դա երրորդ անգամ անելուն.... անփութորեն մի շեշտադրեք վերոհիշյալ արտահայտությունը, մի իրականացրեք թուրքերի երազանքը...
Նանե Բագրատունու ֆեյսբուքյան էջից:
Միանալով լրագրող Նանե Բագրատունու խոսքերին...
---------------------------------------
Փրկենք Քեսաբը, բայց ոչ խեղճանալով՝ վիզներս ծռելով նայում ենք- աղերսում ուրիշ պետություններին, որ փրկեն մեզ:
Կոչեր են հնչում, տարածել... ցեղասպանություն Քեսապում, կոտորում են հայերին.... ո՞վ պետք է օգնի... ի՞նչ եք ցույց տալիս աշխարհին, չգիտե՞ն արդյոք:
Մե՛նք, ինքներս մի՛ միայն... կարող ենք:
Հայեր վերադարձեք տուն, սա է ելքը... ավելի հզորանալ... թուրքին միշտ հիշացնել, որ ինքը ուրիշի հողում է «նստած»՝ «վարձ չտալով ու պարտքեր կուտակելով»... Ամեն րոպե վախը սրտում թող պահեն, տանտերը վաղ թե ուշ հանելու է նրանց այդ հողից...
Հույս ենք կապում ուրիշ պետությունների հետ, դրա համար բան չմնաց Մեծ Հայաստանից:
Արդյոք չե՞ք հասկացել. մենք այլ ընկեր - բարեկամ պետություն չունենք մեր թիկունքում, ինչքան էլ ասենք, որ ունենք... դրանք թղթի վրա գրված լոկ խոսքեր են:
Հերիք համացանցը լցնեք հայոց նոր ցեղասպանություն բառերով... թուրքին հենց դա է պետք... 1915 թվականը չէ... Նրանց նպատակն է ցույց տալ, որ մենք թույլ ենք:
Սակայն թող լավ իմանան, մեզ հետ չեն կարող անել այն, ինչ դարերով եղել է նրանց նպատակը: Լացող ազգ չենք (շատ ենք լացել, հերիք է)... աշխարհին ուրիշ բան է պետք ցույց տալ: Ժամանակները փոխվել են... հայերը նույնպես: Մենք հզո՛ր ենք, մի մոռացե՛ք, մենք հաղթել ենք պատերազմում և հաղթել ենք 9 000 000 - ոց ադրբեջանա-թուրքական բաշիբոզուկներին:
Մեր Հայրենիք, ազատ, անկախ,
Որ ապրել է դարեդար,
Իր որդիքը արդ կանչում է
Ազատ, անկախ Հայաստան:
Ահա եղբայր, քեզ մի դրոշ,
Զոր իմ ձեռքով գործեցի,
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի:
Նայիր նրան`երեք գույնով
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան:
Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի:
Հայեր ուր էլ լինեք, ուր ել, որ գնաք, հի՛շեք ունենք մեկ հայրենիք.
Մենք տուն ենք բերել Արցախը, մենք տուն ենք բերելու Արևմտյան Հայաստանը:
Հզոր ու միացյալ, մեկ բռունցքի պես... գնանք առաջ:
© Սուրեն Գասպարյան
No comments:
Post a Comment