վազող տող

SRG BLOG TODAY / ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, ԻՐԱԿԱՆ Է - Պիկասո / Everything you can imagine is real - Picasso / SRG BLOG TODAY

Friday, September 5, 2014

Հետաքրքիր փաստեր գույների մասին

 Գույներ... նրանք շրջապատում են մեզ ամենուր: Մենք ընկալում ենք նրանց որպես աշխարհիկ ինչ-որ բան` ինքնին տրված, երբեք չմտածելով, արդյոք նրանք ազդում են մեզ վրա, մեր աշխարհընկալման վրա, մեր ինքնագիտակցության կամ տրամադրության վրա:
 Հաճախ հենց գույն է դառնում որոշիչ կյանքի ճանապարհը և ապրելակերպը ընտրելիս, կարերիա կայացնելիս, որևէ գործողություն անելիս կամ որոշում ընդունելիս:

Ահա մի քանի հետաքրքիր փաստեր գույների մասին, որ քչերը գիտեն:
  •  Տղամարդիկ կարմիր գույնին նայում են ոչ այնպես ինչպես կանայք: Արդյո՞ք դուք գիտեք, որ կարմիր գույնը ընկալվում է կանանց և տղամարդկանց կողմից տարբեր ձևերով: Մարդկության իգական սեռի ուղիղ կեսը կարող է տարբերել մուգ կարմիրը վառ կարմիրից կամ բաց մանուշակագույնը ազնվամորու գույնից և այլ բազմաթիվ երանգներ, իսկ տղամարդիկ պարզապես տեսնում են կարմիր գույն: Այս բոլորը կախված է մարդու ԴՆԹ-ից: Բանն այն է, որ հատուկ գենը, որը պատասխանատու է կարմիր գույնի մեկնաբանման համար գտնվում է X քրոմոսոմում, իսկ ինչպես հայտնի է կանայք ի տարբերություն տղամարդկանց ունեն երկու X քրոմոսոմ: Կանանց ԴՆԹ -ի այս առաձնահատկությունը թույլ է տալիս ստանալ կարմիր գույնի ամբողջական պատկերացում, և հենց սա է բացատրում կանանց ուղեղի տարբեր երանգների ընկալման առաձնահատուկ կարողությունը:
  •  Արծաթագույն մեքենաները առավել անվտանգ են: Պատրաստվում եք մեքենա գնել, ուշադրություն դարձրեք ոչ միայն նրա հզորությանը, հարմարավետությանը այլ նաև գույնին: Ապացուցված է, որ արծաթագույն մեքենաները ճանապարհի վրա առավել տեսանելի են՝  ինչպես ցերեկային այնպես էլ գիշերային ժամերին: Հենց այս պատճառով նրանք ավելի քիչ ռիսկային են համարվում վտանգավոր իրավիճակներում  հայտնվելու և  դժբախտ պատահարների մեջ ընկնելիս: Նաև հետաքրքիր մի փաստ, շատ երկրներում այս գույնի մեքենաների ապահովագրությունը ավելի էժան է:
  •  Վարդագույն  - առավել հանգստացնող գույն է: Գիտնականներր պարզել են, որ Բարբիի և մոլորակի բոլոր շիկահերների սիրած գույնը առավել հանգստացնող ազդեցություն ունի:Այդ պատճառով հոգեբուժարաններում, բանտերում պատերը ներկում են վարդագույն գույնով: Այն հանգստացնում է նյարդերը, մտքերը բերում է դրական հունի վրա:
  • Վառ գույնը -  շրջապատող մարդկանց դեպի հաջողություններ տանող ճանապարհն է: Մեկ այլ մարդու մեր ընկալման 60% - 90% -ը կախված է գույնից: Մարդիկ որոնք գերադասում են  վառ, ջերմ, լուսավոր գույների հագուստ, հեշտ են շփվում, նաև հաճախ են ուշադրություն դարձվում, դեպի նրանց առավել են ձգտնում: Միևնույն ժամանակ մուգ գույներին նախապատվություն տվողները հաճախ առավել պարփակված են և միայնակ:
  •  Աշխարհում ամենատարածված գույնը կապույտն է: Մարդկանց 40% -ը հենց կապույտ գույնն է համարում իր սիրած գույնը: Երկրորդ հորիզոնականում է մանուշակագույն գույնը, որը հավաքել է 14%:

  • Դեղին գույն - ախորժակի լավագույն ընկերը: Շատ հաճախ ռեստորաններում, ճաշարաններում, բիստրոներում որպես դեկոր, կահույք, պատերի ծածկ օգտագործում են դեղին կամ նարնջագույւն գույները: Չե՞ք մտածել ինչու: Պարզվում է դեղին և նարնջագույն գույները ախորժակ են բացում: Ուստի եթե դուք դժվարությամբ եք նստում դիտեայի վրա իսկ  ձեր խոհանոցի պաստառները դեղին կամ նարնջագույն երանգների են, խորհուրդ եք տալիս ժամանակավորապես տեղափոխվել մեկ այլ տեղ վայլելու ձեր դիետիկ խնջույքը:
  • Քրոմոտոֆոբիա կամ քրոմոֆոբիա [Chromophobia] - ժամանակակից մարդկունթյան հիվանդությունն է: Վախը որոշ գույների նկատմամբ կամ քրոմոտոֆոբիան առաջանում է այն մարդկանց մոտ, ում մոտ բուռն է ռակցիան որոշ գույների նկատմամաբ: Բերում է ընկճվածության, ընդհուպ մինչև տվյալ գույնի բացառումը իր կյանքից: Սրտխառնոց, գլխապտույտ, շնչահեղձություն, խուճապի զգացում, մտահոգություն, սրտի ռիթմի խանգարում, ճնշման բարձրացում, ահա սրանք են քրոմոֆոբիայի մի քանի ախտանիշերը: Բայց բարեբախտաբար սա, ինչպես մյուս ֆոբիանները ժամանակակից աշխարհում բուժելի են:

No comments:

Post a Comment

Яндекс.Метрика