ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀՐԱՇԱՓԱՌ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆ, ՈՐՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ Է ԱՆՎԱՆԵԼ ԶԱՏԻԿ
Զատիկ նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և իր վերջնական իմաստով՝ վերադարձ առ Աստված: Զատիկը թե Հին և թե Նոր Կտակարաններում համարվում է մեծագույն տոներից մեկը: Այն կապված է ազատագրության և փրկագործության պատմական զույգ իրողությունների հետ:
Կարևոր և գեղեցիկ սովորույթ է ձու ներկելը: Ավանդությունից հայտնի է, որ Մարիամ Մագդաղենացին Զատկի տոնին Հռոմում ներկած ձու Է նվիրել Տիբերիոս կայսրին և ասել. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»: Ձուն օրինակն է ամբողջ աշխարհի. վերին կեղևն օրինակն է երկնքի, թաղանթը` օդի, սպիտակուցը` ջրի, իսկ դեղնուցը` երկրի:
Ձուն պետք է ներկել միայն կարմիր գույնով, ինչը խորհրդանիշն է Քրիստոսի արյանը, որով մաքրվեց երկիրը մեղքերից:
Զատիկի տոնի ուտեստներից է նաև բրնձով, չամիչով փլավը՝ բրինձը խորհրդանշում է ժողովրդին, իսկ չամիչը հոգևորականներն են:
Տոնի առիթով շնորհավորում ենք բոլորին, մեղթում հույս, հավատ, սեր ու բարություն:
Զատիկի տոնի ուտեստներից է նաև բրնձով, չամիչով փլավը՝ բրինձը խորհրդանշում է ժողովրդին, իսկ չամիչը հոգևորականներն են:
Տոնի առիթով շնորհավորում ենք բոլորին, մեղթում հույս, հավատ, սեր ու բարություն:
Քրիստոս հարյավ ի մեռելոց: Օրհնյալ է հարությունը Քրիստոսի:
✿«srg43.blogspot.com» -ը սիրով շնորհավորում է բոլորիդ Սուրբ Զատիկը:
Easter 2015: A celebration of hope:
April 5
No comments:
Post a Comment