Ан-225 «Мрия» (Ան-225 Մրիյա) - գերբարձր ամբարձունակությամբ օժտված ռեակտիվ տրանսպորտային օդանավ:
Այն աշխարհի ամենամեծ օդանավն է, եւ տեսանյութում երեւում է այս օդանավի գեղեցիկ վայրէջքը անգլիական Դոնկաստեր - Շեֆիլդ օդանավակայանում:
Antonov - An-225
Ан -225 -ը շահագործման է հանձնվել 1989թ.-ին եւ ի սկզբանե նախատեսված է եղել որպես ավիացիոն տրանսպորտային համակարգ բազմակի օգտագործման « Բուրան» տեզերանավի տեղափոխման համար:
Այս օդանավի երկարությունը -84 մետր է, թեւերի բացվածքը - 88,4 մետր, բեռնատարողությունը - ոչ պակաս 250 տոննա:
Ծրագրված էր այս մոդելի երկու օդանավ, բայց այժմ երկնքում թռչում է Ուկրաինական « Անտոնով Ավիաուղիներ» ավիաընկերությանը պատկանող ընդամենը մեկ այսպիսի «Ան -225» օդանավ:
The Giant jumbo Antonov An225 Mriya landing at British airport aviation airlift 4K video
տեսանյութի աղբյուրը: TopFelya YouTube channel
No comments:
Post a Comment