վազող տող

SRG BLOG TODAY / ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, ԻՐԱԿԱՆ Է - Պիկասո / Everything you can imagine is real - Picasso / SRG BLOG TODAY

Wednesday, March 16, 2022

Թիթեռնիկ

Երբ բոժոժի վրա փոքրիկ մի ճեղք առաջացավ, պատահական մի անցորդ նկատեց դա ու կանգ առավ` նայելու, թե ինչպես է թիթեռնիկը ջանում դուրս գալ այդ փոքրիկ ճեղքից: Ժամեր շարունակ նա հետևում էր, թե ինչպես է թիթեռնիկը ջանք գործադրում: Երբ արդեն բավական ժամանակ էր անցել, մարդուն թվաց, թե թիթեռնիկը դադարեցրեց իր ջանքերը, իսկ ճեղքը այդպես փոքր էլ մնաց:
Թվում էր թիթեռնիկը արեց ամեն բան և այլևս ուժ չուներ որևէ նոր բան ձեռնարկելու: Եվ այդ ժամանակ մարդը որոշեց օգնել թիթեռնիկին: Նա հանեց գրպանի դանակը և զգուշորեն պատռեց բոժոժը:
Թիթեռնիկն իսկույն դուրս եկավ բոժոժի միջից, բայց նրա մարմինը դեռևս թույլ էր և անուժ, նրա թևերը թափանցիկ էին և հազիվհազ էին շարժվում: Մարդը շարունակում էր նայել նրան՝ կարծելով, թե ահա ուր որ է թիթեռնիկի թևերը կուղղվեն, կամրանան ու նա կթռչի, բայց ոչինչ տեղի չունեցավ:
Թիթեռնիկը իր թույլ մարմնով մի կերպ հենվում էր գետնին, իսկ իր չբացված թևերով նա այդպես էլ չկարողացավ թռչել: Եվ դա այն պատճառով, որ մարդը, ցանկանալով նրան օգնել, չէր գիտակցում, որ այն ջանքը, որը գործադրելով նա պիտի դուրս գար բոժոժի նեղ ճեղքից, անհրաժեշտ էր հենց թիթեռնիկին: Հեղուկը այդ ջանքերի շնորհիվ պետք է մարմից գնար դեպի թևերը, որպեսզի թիթեռնիկը կարողանար թռչել: Կյանքը ստիպում էր թիթեռնիկին դժվարությամբ թողնել իր պաշտպանիչ թաղանթը, որպեսզի նա այդպես կարողանա աճել ու զարգանալ:
Երբեմն հենց այդպիսի ջանքեր են մեզ անհրաժեշտ կյանքում: Եթե մենք կարողանայինք ապրել առանց դժվարությունների հանդիպելու, շատ բանից զրկված կլինեինք, և չէինք լինի այնքան ուժեղ, որպեսզի կարողանայինք նաև թռչել:
կարդալ նաև․ Սեր_Հայաստան 

No comments:

Post a Comment

Яндекс.Метрика