labels: Isahakyan, Poetry
---------------------------------------------
Հայրենիքես հեռացել եմ,
Խեղճ պանդուխտ եմ , տուն չունիմ,
Ազիզ մորես բաժանվել եմ,
Տխուր-տրտում, քուն չունիմ:
Ա՜խ, քո տեսքին, անուշ լեզվին
Կարոտցել եմ, մայրի՛կ ջան.
Երնե՜կ, երնե՜կ, երազ լինիմ,
Թռնիմ մոտդ, մայրի՜կ ջան:
(1875-1957)
— Սի՛րտս երկինք է...
Ամեն արարած
Աստղ ունի այնտեղ—
Գահ ունի այնտեղ:
— Սի՛րտս երկինք է...
Բո՛ւյր կուտա ծաղկին,
Սեր կուտա կույսին,
Կյանք կուտա անկյանք,
Չոր անապատին—
Ամայի սրտին...
— Սի՛րտս երկինք է...
Մեր Մեծերը |
ՄԱՅՐԻԿԻՍ
Խեղճ պանդուխտ եմ , տուն չունիմ,
Ազիզ մորես բաժանվել եմ,
Տխուր-տրտում, քուն չունիմ:
Սարեն կուգաք, նախշուն հավքե՛ր,
Ա՜խ, իմ մորս տեսել չե՞ք.
Ծովեն կուգաք, մարմանդ հովե՜ր,
Ախր բարև բերել չե՞ք:
Հավք ու հովեր եկան կշտիս,
Անձեն դիպան ու անցան.
Պապակ-սրտիս, փափագ-սրտիս
Անխոս դիպան ու անցա՜ն:
Կարոտցել եմ, մայրի՛կ ջան.
Երնե՜կ, երնե՜կ, երազ լինիմ,
Թռնիմ մոտդ, մայրի՜կ ջան:
Երբ քունդ գա, լուռ գիշերով
Հոգիդ գրկեմ, համբույր տամ.
Սըրտիդ կպնիմ վառ կարոտով,
Լա՛մ ու խնդա՛մ, մայրի՜կ ջան...
* * *
Վիրավոր, ավեր սիրտս եմ բացել.
Ա՜խ, նվիրական ինձ քո գիրկը բաց
Եվ գուրգուրիր ինձ, ես շա՜տ եմ լացել...
Քնքուշ ձեռներով աչերս սրբիր,
Մի՛ թող ինձ լալու — ես շա՜տ եմ լացել,
Ճակատիս մռայլ՝ մշուշը ցրիր,
Եվ գուրգուրիր ինձ, ես շա՜տ եմ լացել...
Շա՛տ եմ տանջվել այս աշխարհում,
Շա՛տ եմ լացել այս աշխարհում.
Այն աչքերը, որ չեն լացել,
Բան չեն տեսել այս աշխարհում:
* * *
Մի սուրբ երազի
Բուրմունքը մնաց
Սրտումս անմոռաց—
Այն որ՝ ջերմ լացի
Առանց տանջանքի,
Խորունկ սիրեցի
Առանց տենչանքի...
Միշտ զգում եմ ես, որ մի հեռավո՛ր,
Օտա՛ր աշխարհում ինձ պես վշտահար
Մի սիրտ է այրվում՝ անհայտ, մենավո՜ր
Եվ երազում է, թախծում ինձ համար:
Եվ թվում է ինձ, որ սուրբ համբույրով
Ես փայփայում եմ ձեռները նրա.
Եվ գուրգուրում եմ, գգվում կարոտով՝
Քնքուշ գլուխը իմ կրծքի վրա...
ՄՈՐ ՍԻՐՏԸ
(հայկական ավանդավեպ)
Թե մի տղա,
Միամորիկ,
Սիրում էր մի աղջկա:
Դու չես սիրում,
Թե չէ գնա՛,
Գնա՛ մորդ սի՛րտը բեր»:
Քայլ առավ,
Լացեց, լացեց,
Աղջկա մոտ ետ դառավ:
— Է՛լ չերևաս
Շեմքիս, ասավ,
Մինչև սիրտը չբերես:
Սարի այծյամ,
Սիրտը հանեց,
Բերեց տվեց աղջկան:
— Կորի՛ր աչքես,
Թե հարազատ
Մորդ սիրտը չբերես:
Երբ վազ կտար
Սիրտը` ձեռքին,
Ոտքը սահեց, ընկավ վար:
Լացակումած.
— Վա՜յ, խեղճ տղաս,
Ոչ մի տեղդ չցավա՞ց...
* * *
Գիշերն եկավ, զով-հովն ընկավ,
Աստղունք լուսին ձայն տվին.
Լուսնյակն ելավ, մով-ծովն ընկավ,
Հավքերն ինձի ձայն տվին:
Ես վեր ելա ոգի առած՝
Զարկի սրտիս լարերին.
Սիրտս խնդաց, կուծքս թնդաց—
Եվ լարերը խզվեցին...
— Միայն սիրո լարը մնաց
Սրտիս անհուն խորքերում.
Ու վառ սիրո երգը շողաց
Կյանքիս ամեն ծալքերում...
շարունակելի...
No comments:
Post a Comment