22 Տարի առաջ...
1991թ. սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը /ԼՂՀ/ նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում:
ԱՄՆ 4 նահանգները , որոնք ճանաչել են Արցախի անկախությունը՝
Լուիզիանա, Մեն , Ռոդ Այլենդ, Մասաչուսեթս:
1991թ. դեկտեմբեր 10–ին՝ Խորհրդային Միության պաշտոնական անկումից ընդամենը մի քանի օր առաջ, Արցախում տեղի ունեցավ հանրաքվե, որի ընթացքում Արցախի բնակչությունը «այո՛» պատասխանեց «Համաձա՞յն եք, արդյոք, որ հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի այլ պետությունների ու հասարակությունների հետ համագործակցության ձևերն ինքնուրույն որոշող անկախ պետություն» հարցին: «Այո՛» էր պատասխանել հանրաքվեի մասնակից քաղաքացիների 99,89%–ը (108615 մարդ):
Շնորհավոր հայերիս Արցախի անկախության օրվա կապակցությամբ!!!
Արցախի ազատագրումը մեր նորագույն պատմության ամենավառ էջերից է:
Փայփայենք ու պահենք այն!
Պատիվ ունեմ!
No comments:
Post a Comment