labels: Shahaziz, Poetry
---------------------------------------------
«ՄԱՐԳԱՐԻՏՆԵՐ ՀԱՅ ՔՆԱՐԵՐԳՈՒԹՅԱՆ » շարքից
(1841-1907)
ԵՐԱԶ
Ես լսեցի մի անուշ ձայն,—
Իմ ծերացած մոր մոտ էր —
Փայլեց նշույլ ուրախության,
Բայց ափսո՜ս, որ երազ էր:
Կարկաչահոս աղբյուրն այնտեղ
Թավալում էր մարգարիտ.—
Նա հստակ էր, որպես բյուրեղ,
Այն երա՜զ էր ցնորամիտ:
Եվ մեղեդին տխուր, մայրենի
Հիշեց մանկության օրեր.
Մորս համբույրն ես զգացի,
Ա՜խ, ափսո՜ս, որ երազ էր:
Կուրծքին սեղմեց կարոտագին,
Աչքերս սրբեց — շատ թաց էր
Բայց արտասուքս գնում էին
Ա՛խ, այդ ինչո՞ւ երազ էր...
շարունակելի...
No comments:
Post a Comment