labels: Patkanyan, Poetry
---------------------------------------------
ՆԿԱՐԻՉ
(1830-1892)
ՆԿԱՐԻՉ
(Նվեր Հովհաննես Պատկանյանին)
Ակնապիշ, անձայն, խորհուրդ ճակատիդ,
Պատանի, ու՞ր ես մտքով մոլորված,
Ներկ ու վրձիններ ցիր-ցան առաջիդ,
Վշյա կտավը քու հանդեպ փռած:
Շո՛ւռ տուր աչերդ, նայե դես ու դեն,
Տե՛ս, քեզ ծաղրում է անմիտ ամբոխը,
Զարթնի՛ր, սիրելի, այդ անուշ քնեն,
Գոնե մի անգամ հանե՛ քու ոխը:
Բայց դու ներում ես նոցա վեհ հոգով,
Խուլ ես աշխարհի ունայն շշուկին...
Հանկարծ աչերդ փայլեց սուրբ շնորհքով,
Հսկայի սիրտդ թնդաց խիստ ուժգին:
Առիր վրձինը, թաց արիր ներկով,
Շունչ տվիր անշուչ կոպիտ կտավին.
Երկնից խորհուրդը մեկնեցավ քեզմով,
Քեզ անկարելին անհայտ է բնավին:
Սեր, ատելություն, հանճաչ, բարկություն
Տվիր պատկերին մատիդ շարվածքով,
Ինչ որ չի հայտնեց ճարտարի լեզուն,
Ապշեց ամբոխը, վազեց, հառաչեց
Քու կենդանագիր պատկերի դիմաց,
Ծնկաչոք զմուռս ու հալվե խնկեց,
Գոչեց մեծաձայն՝ «դա՛ է իմ Աստված»:
Բայց ա՜խ, քու անքուն ժամերու ճիգը
Քանի մի արծաթ հազիվ գին դրին.
Ստեղծողդ դարձար քու խիղճ խրճիթը,
Ակեր շարեցին շուրջ քու պատկերին:
Հայերուս թուքը
Մյուլք, փող ու ապրանք, կասեն, շատ ունես. -
Բայց թե փողեդ շահ չունի Հայաստան,
Թքել ենք քու ալ, փողիդ ալ վրան։
Անուն հաղթողի ունես փառավոր.
Բայց թե թրեդ շահ չունի Հայաստան,
Թքել ենք քու ալ, թրիդ ալ վրան։
Հեղինակ անունդ աշխարհ փռված է.
Բայց թե գրչեդ շահ չունի Հայաստան,
Թքել ենք քու ալ, գրչիդ ալ վրան։
Հզոր իշխանի սիրելին դարձար.
Բայց թե մտքեդ շահ չունի Հայաստան,
Թքել ենք քու ալ, մտքիդ ալ վրան։
Շատ կհորինես թանկագին բաներ.
Բայց թե ձեռքեդ շահ չունի Հայաստան,
Թքել ենք քու ալ, ձեռքիդ ալ վրան։
Քարոզչի ստացար հռչակ ու հանճար.
Բայց թե լեզվեդ շահ չունի Հայաստան,
Թքել ենք քու ալ, լեզվիդ ալ վրան:
Գովքովդ լցված է մարդոց բերան.
Թե ուսումեդ շահ չունի Հայաստան,
Թքել ենք քու ալ, ուսմանդ ալ վրան:
Ու կդընեմ քեզ ազնիվ մարդոց կարգ,
Երբ օրորանեդ մինչև գերեզման
Միակ ձգտմունքդ լինի Հայաստան։
շարունակելի...
No comments:
Post a Comment