վազող տող

SRG BLOG TODAY / ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, ԻՐԱԿԱՆ Է - Պիկասո / Everything you can imagine is real - Picasso / SRG BLOG TODAY

Sunday, September 15, 2013

ՈՍԿԵՏԱՌ ՄԱՐԳԱՐԻՏՆԵՐ (2)

by: © srg blog admin: 10:05pm
labels: Teryan,
 Poetry
---------------------------------------------
(1885-1920)

ԱՆՋԱՏՄԱՆ ԵՐԳ

Դու անհոգ նայեցիր իմ վրա
Ու անցար քո խաղով կանացի.
Ես քեզնից դառնացած հեռացա,
Ես քեզնից հեռացա ու լացի...
Ւմ հոգին ծովերում անծանոթ —
Մենավոր ու մոլոր մի նավակ,
Մատնեցի փոթորկին աղմկոտ,
Հուսաբեկ, թողած ղեկ ու թիակ...
Ինձ հեռվից լույս փարոս չի կանչում,
Չի ժպտում ինձ խաղաղ հանգրվան.
Միայն հողմն է տխուր շառաչում,
Անթափանց մեգ-մշուշ է միայն...

ՀՐԱԺԵՇՏԻ ԽՈՍՔԵՐԻՑ

Ո՛չ տրտունջ, ո՛չ մրմունջ սգավոր,
Հեռացի՛ր, մոռացի՛ր ինձ հավետ.
Իմ ուղին միշտ մթին, մենավոր,
Կըգնամ իմ դժկամ ցավի հետ։

Ւմ ճամփան՝ անվախճան մի գիշեր,
Ւնձ շոյող ոչ մի շող չի ժպտա.—
Հեռացի՛ր, մոռացի՛ր, մի՛ հիշիր,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա...

Հուսաբեկ, մութ ու մեգ թող լինի,
Ւմ վերև թող արև չըխնդա.
Լոկ երկունք, լոկ արցունք թող լինի,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա...





ԱՇՆԱՆ ՄԵՂԵԴԻ

Աշուն է, անձրև... Ստվերներն անձև
Դողում են դանդաղ... Պաղ, միապաղաղ
                               Անձրև՜ ու անձրև ...
Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ
                             Անհանգստություն...
Սպասիր, լսիր, ես չեմ կամենում
Անցած լույսերից, անցած հույզերից
                             Տառապել կրկին.
Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից
                              Իմ հիվանդ հոգին...



Անձրև է, աշուն... Ինչո՞ւ ես հիշում,
Հեռացած ընկեր, մոռացած ընկեր,
                           Ւնչո՞ւ ես հիշում.
Դու այնտեղ էիր, այն աղմկահեր
                           Կյանքի մշուշում...
Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում —
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս...
                        Ես ցուրտ մշուշում.
Իմ հոգու համար չկա արշալույս —
                          Անձրև՜ է, աշո՜ւն...

ՏԽՐՈՒԹՅՈՒՆ

                                           Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
                                           Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիկ շոյելով.
                                           Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
                                           Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով...


                                           Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
                                           Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
                                           Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
                                           Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին...

* * *

Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին
Մեր երկիրը ավերված, բայց սուրբ է և հին.

Որպես լեռն է մեր պայծառ տեսել հազար ձյուն,
Այնպես նոր չեն մեզ համար դավ ու դառնություն:

Բաբելոնն է եղել մեր ախոյանը՝ տե՛ս 
Անհետ կորել, անցել է — չար մշուշի պես:

Ասորիքն է եղել մեր թշնամին — ահա՛
Դաշտ է տեղը և չկա քար քարի պես:

Ամրակուռ է մեր հոգին  — դարերի զավակ՝
Շատ է տեսել մեր սիրտը սվեր ու կրակ:

Շատ է տեսել երկիրն իմ ցավ ու արհավիրք,
Լաց է այնտեղ ամեն երգ և ողբ ամեն գիրք:

Գերված ենք մենք, ո՛չ ստրուկ — գերված մի արծիվ,
Չարության դեմ վեհսիրտ միշտ, վատի դեմ ազնիվ:

Բարբարոսներ շատ կգան ու կացնեն անհետ,
Արքայական խոսքը մեր կմնա հավետ:

Չի հասկանա ձեր հոգին և ծույլ, և օտար,
Տաճար է մեր երկիրը՝ սուրբ է ամեն քար:

Եգիպտական բուրգերը փոշի կդառնան,
Արևի պես, երկիր իմ, կվառվես վառման:

Որպես Փյունիկ կրակից կելնես, կելնես նոր
Գեղեցկությամբ ու փառքով վառ ու լուսավոր:

Արիացիր, սիրտ իմ, ել հավատով տոկուն,
Կանգնիր հպարտ որպես լույս լեռն է մեր կանգուն:

* * *
աղբյուրը: «ՄԱՐԳԱՐԻՏՆԵՐ ՀԱՅ ՔՆԱՐԵՐԳՈՒԹՅԱՆ » հատոր երկրորդ
շարունակելի...

No comments:

Post a Comment

Яндекс.Метрика