վազող տող

SRG BLOG TODAY / ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, ԻՐԱԿԱՆ Է - Պիկասո / Everything you can imagine is real - Picasso / SRG BLOG TODAY

Wednesday, September 17, 2014

էջեր խորագրի ներքո - ԱՄԵՆԸ ՁԵԶ (All for You) - Արթուր Մեսչյան

էջեր..., որոնք նվիրվելու են սիրելի մաեստրոյին
«Ամենը Ձեզ» խոսք / երաժշտությունը  Արթուր Մեսչյանի                                             
   Արթուր Մեսչյան
Ճարտարապետ, երաժիշտ, կոմպոզիտոր, 
բանաստեղծ, երգիչ


Artur Meschian
www.arthurmeschian.com





«Նրա երգը ներաճել, միացել է սերունդների երթին» - Հրաչյա Թամրազյան
         
Արամ Խաչատրյան համերգասրահ  (Նոյեմբեր 2009թ.)                 Lyrics&Music: Arthur Meschian

Մեծածավալ և հիասքանչ տաճարների
Եվ ոսկեզարդ խորանների աղոթքը՝
Ամենը ձեզ, և արծաթե լապտերը վանքերի,
Ադամանդե շարքով հյուսված խաչերը:

Դուք ձեզ վերցրեք և փառավոր շքախմբեր,
Եվ տոնական կախարդական զանգերը:
Ամենը ձեզ, իսկ ինձ միայն բաժին թողեք
Դժոխքներով անցած «Հայր մեր»-ը:

Իսկ ինձ թողեք միայն մատուռը հավատքիս,
Տարեք բաժնեք այս աշխարհի գանձերը:
Ամենը ձեզ, իսկ ինձ թողեք հուշերն անթիվ
Եվ նյարդերից հյուսված կյանքիս էջերը:

Եվ թողեք դուք ինձ հեքիաթները իմ
Եվ խաբկանքներից հյուսված ճամփաները,
Եվ եթե հանկարծ չհասնեմ լույսին,
Զուր չէին բոլոր աղոթքներս, Տեր:

Ամենը ձեզ` քարոզների խորհուրդն անգին:
Ճանկեք կյանքի ձեր մարտնչած փառքերը,
Իսկ ինձ թողեք ընկերներիս սրտերն ազնիվ
Եվ տարերքին տրված խելառ օրերը:

Այսպես պոկված ճյուղի նման, կյանքի ծառից,
Մոլորվեցինք այս աշխարհի մեջ:
Եվ ուսերի վրա շալկած լոկ բեռը հավատքի,
Եվ անաստված դարի մեղքերը:

Եվ թողեք դուք ինձ հեքիաթները իմ,
Եվ խաբկանքներից հյուսված ճամփաները,
Եվ եթե հանկարծ չհասնեմ լույսին,
Զուր չէին բոլոր աղոթքներս, Տեր:

Արտաքին հղումներ 
----------------------------
Արթուր Մեսչյանի պաշտոնական կայք

No comments:

Post a Comment

Яндекс.Метрика