28.01.2013թ. Այսօր Հայկական բանակը դառնում է 21 տարեկան:
Թող իմանա դարանակալ թշնամին, մենք խաղաղ ենք..., մենք խաղաղ բայց նաև հզոր ենք մեր լեռների պես և պատրաստ հզոր հակահարված տալու մեր հողը, մեր երկնքի կապույտը պղտորող ցանկացած թշնամու:
Armenian Army (video) |
Հայկական բանակի ստեղծման հարցում, սակայն, վճռորոշ դեր խաղաց 1990-ի անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց Հայաստանի փաստացի անկախությունը և որով նոր իրավական և գործնական հեռանկարներ բացեց ազգային բանակի ստեղծման հարցում:
Հայկական SU-25 (տեսանյութ), Armenian SU-25 (video) |
1994 թվականի հունիսից վերջնականապես ձևավորվեցին բանակաշինության, կայուն զարգացման, զորքերի մարտունակության բարձրացման, կարգապահության ամրապնդման, միջին և բարձր սպայական անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման աշխատանքները:
Հայկական ազատ հանրագիտարանում տեղ գտած ձևակերպման համաձայն՝ Հայկական բանակը Հայաստանի զինված ուժերի ամենամեծ ճյուղն է և բաղկացած է ցամաքային ուժերից, պատասխանատու երկրի ռազմական գործողությունների համար: Այն հիմնադրվել է Հայկական ռազմական ուժերի այլ բաղկացուցիչների հետ համատեղ, 1992թ. հունվարի 28-ին, Սովետական Միությունից հանրապետության անկախության, հռչակումից մի քանի ամիս հետո:

Բանակի առաջին հրամանատարը դարձավ Սովետական Միության ցամաքային ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ՝ Նորատ Տեր-Գրիգորյանցը: Իր ռազմավարական գործընկերների հետ համաձայնագրերին համապատասխան, Հայաստանն ավելի քան 1,500 սպա է ուսման ուղարկել Հունաստան և Ռուսաստան: Ղարաբաղյան հակամարտության սառեցումից հետո Հայաստանը պարտադրված էր զարգացնել բանակի բաղկացուցիչները՝ օգնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն ամրացնել պաշտպանությունը հարևան Ադրբեջանի հնարավոր ռազմական գործողությունների վերսկսման դեպքում:
Հայաստանի Զինված ուժերը կազմված են Հայաստանի ցամաքային զորքերից, Հակաօդային պաշտպանության զորքերից, Ռազմաօդային ուժերից և Սահմանապահ զորքերից։ ՀՀ-ում զորակոչը պարտադիր է արական սեռի բոլոր ներկայացուցիչների համար։ Զորակոչի տարիքը 18 տարեկանն է։ Զորակոչը կատարվում է 2 փուլով՝ գարնանային և աշնանային։

Խաղաղ երկնքի համար մենք կրկին ու կրկին պարտական ենք մեր բանակին:
Փա՛ռք Հայոց բանակին:
Փա՛ռք Հայոց բանակին:
No comments:
Post a Comment