վազող տող

SRG BLOG TODAY / ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, ԻՐԱԿԱՆ Է - Պիկասո / Everything you can imagine is real - Picasso / SRG BLOG TODAY

Sunday, February 24, 2013

Հետաքրքիր "աշխարհի" մասին

Անահիտ Կորյուն (Մանուկյան)

Անահիտ Կորյուն
Լրագրող, արվեստաբան: 

    Անահիտ Կորյունը (Անահիտ Մանուկյան) ծվել է Երևանում, սովորել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում:
   1998-2010 թթ. բազմաթիվ հրապարակումներով հանդես է եկել հանրապետական մամուլում: 2003թ. հիմնադրել է «Նռանե» կրթամշակույթային կենտրոն ՀԿ.

«ՆՌԱՆԵԻ» մտահոգության առարկան բարձրարժեք արվեստ ներկայացնելն ու տարածելն է: «ՆՌԱՆԵՆ» երազում է արվեստով ապրելը դարձնել կենսակերպ, «ՆՌԱՆԵՆ» ուզում է, որ հայ մարդը գնահատի իր ունեցածը, դառնա իր մշակութային ժառանգություն արժանի կրողը, նա նաև ուզում է, որ հայ ժամանակակից մարդը ճանաչի և գնահատի իր կողքին ապրող և արարող արվեստագետին: «ՆՌԱՆԵՆ» ճիշտ և ազնիվ արվեստի կողքին է...


Գյումրու ժամանակակից
արվեստի թանգարան

  Անահիտ Կորյունի ջանքերով են իրականացվել «Շարա Տալյան - 110», «Ռոմանոս Մելիքյան-120», «Օպերայի թատրոն -70», «Էդվարդ Միրզոյան-85», իտալական և ռուսական երգի երեկոներ, այլ երաժշտական միջոցառումներ, ինչպես նաև Էդուարդ Արծրունյանի 80- ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսները Երևանում և Գյումրիում:


   
  
  Ասում են համացանցը ունի  բացասական կողմեր, այո համաձայն եմ...բայց... կա մի բայց... իմ կարծիքով ամեն մարդ կարող է գտնել իր համար դրականը...
 բերեմ օրինակ.
   
     2012թ.-ին համացանցը ինձ ծանոթացրեց մի հրաշալի մարդու, լավ ընկերոջ, լրագրողի,  արվեստաբանի հետ`
    Անահիտ Կորյուն ( Մանուկյան ).
    Կարդալով Անահիտ Կորյունի  ցանկացած հոդված, պատվածք, գիրք՝ մարդ ով գնահատում է արվեստը, մշակույթը... կգտնի այդ ամենում իր աշխարհը...


Անահիտ Կորյուն,
Ամենանկարիչ նկարիչը`
Էդուարդ Արծրունյան

Կարդացեք  և փոխեք Ձեր աշխարհը...

«Ֆրեյդի զավակները»,

«Ամենանկարիչ նկարիչը» գիրք (Էդուարդ Արծրունյան), 
«Մի դիմանկարի պատմություն»,
«Կյանքը հեքիաթ»,
«Աֆրիկացի հայը»,
«Գյումրին Ռաֆայել Աթոյանի կտավներում»,
«Կամսար` Բոլոր գույների և հույզերի նկարիչ»,
«Կամսար` մի նկարի պատմություն»,
...
կարդացեք սիրելի հայեր... 

Ես համահունչ իմ բլոգի նշանաբանի...կասեմ միայն...

    Որ իրոք կարող ենք փոխել մեր աշխարհը (Change your world)...Շնորհակալ եմ Քեզ Անահիտ ջան...դու հետաքրքիր աշխարհ ես...գրիչդ վայր չդնես...


Անավարտ կտավս...և
Անահիտ Կորյունի «Ամենանկարիչ նկարիչը» հեղինակային գիրքը 


 Այցելեք մեկ անգամ http://anahitkoryun.blogspot.com կայք... և կգտնեք հետաքրքիր աշխարհ...
© srg blog, Yerevan  24.02.2013

No comments:

Post a Comment

Яндекс.Метрика