վազող տող

SRG BLOG TODAY / ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, ԻՐԱԿԱՆ Է - Պիկասո / Everything you can imagine is real - Picasso / SRG BLOG TODAY

Saturday, June 8, 2013

Հեռախոսազանգ...

by: © Shushan Ohanyan: Yerevan, Armenia 4:02pm
labels: art, poetry, notes, change your world
---------------------------------------------------------
Երկար սպասված, հանկարծ ստացված հեռավոր մի զանգ.
Այո, լսում եմ, սրտիս թրթիռով, հոգուս ողջ ուժով ես քեզ սպասում էի...
Իմ ողջ էությամբ այժմ լարվում եմ,
Եվ հեռախոսը մեղմ, քնքշանքով ես վերցնում եմ...
Խոսիր, լսում եմ , չէ, չէ մի հուզվիր, քեզ հասկանում եմ ...
Ձայնիդ քնքուշ ելևէջներում սերդ հորդում է
Ու մի պահ նորից ... սիրտս դողում է ...
-Այո, լսում եմ, խոսիր, խնդրում եմ,
Ես քեզ կլսեմ ու չեմ ընդհատի, ես խոստանում եմ,
Թող որ ժամանակն իսկույն կանգ առնի...
Հոգուդ հառաչը , անհանգիստ շունչդ նորից լսում եմ...
Եվ քնքուշ մի ձայն նուրբ շշնջում է.
-Ես քեզ սիրում եմ, հոգիս մրսում է առանց քո.... սիրո սիրտս մարում է ...
Չէ, չէ մի խոսիր, թող լուռ վայելեմ....
Ես քեզ սիրում եմ , էլի կզանգեմ...



Օտար հոգիներ 
28.04.08
Նստած ես կողքիս, բայց հեռու ինձնից,                                      
Կարծես երկու օտար հոգիներ,
Փորձում ենք գտնել մենք ինչ-որ եզրեր...
Բայց կարծես լինենք մենք օտար ափեր,
Որ կապված են լոկ մի մեծ օվկիանով,
Կարծես մենք լինենք լքված հյուղակներ,
Որոնց ծուխն արդեն վաղուց է մարել,
Ուր քամին է դարձել տանուտեր,
Ու սողոսկում է բոլոր անկյուններն
Ու փնտրում կենդանի գոնե մի շնչի,
Ում այտերին նա մեղմ կդիպչի,
Ում թրթռացող սրտին կլսի,
Ում սրտի զարկերը նա լուռ կունկնդրի,
Եվ սիրահարին դրանք կպատմի..

Նստած եմ կողքիդ, բայց քեռու քեզնից,                   

Սրտերը մեր դատարկ են նորից,
Եվ շատ մրսում են աշնան անձրևից,
Դարձել ենք մենք կարծես օտար հոգիներ,
Ու գնացել ենք հեռուն աշխարհից,
Չորացած, անգույն տերև ենք դարձել,
Որ կորցրել է գույները, խամրել,
Որ երբեք-երբեք էլ չի կանաչի,
Որ երբեք-երբեք գարուն չի ապրի,
Սառը ձյան տակից միայն կնայի
Ու գարնան գալը ցավով կտանի...

Նստած ենք շատ մոտ, բայց նաև հեռու,
Միայն քամին է մեզ իրար կապում,
Խամրած արևն է մեզ աչքով անում
Եվ հոգիներն է մեր ջերմացնում,
Ու ժպտում ենք մենք այդ ջերմությունից,
Եվ հոգիները մեր ապրում են նորից,
Ու մեր սրտերը զարկում են նորից,
Ու հանձնվում են քամու հոսանքին,
Եվ խենթ քամին է մեզ շղթայում,
Անգո կապանքներն այնքան ամրացնում,
Որ այսուհետև էլ չհեռանանք,
Որ մեկ հոգի և մարգին դառնանք,
Արևին նայենք առանց երկյուղի
Եվ որ լուռ չայրվենք սիրո կրակից...







   Ա ն ա վ ա ր տ                        
08.11.12
Անցորդներ, դեմքեր, ծանոթ հայացքներ կամ անծանոթներ,
Շտապող քայլեր կամ էլ կիսավազք, օրվա այդքան սպասված անավարտ ավարտ...
Եվ գիշերամուտ, հանգիստ ու խաղաղ գիշերահեքիաթ, փոթորկված հոգի...
Գիշերաշաղաղ երազներ անսպառ, մոլորված քայլեր, անավարտ խոսքեր,
Անավարտ հույզեր ու մի կիսաստվեր, որ դեռ երկար է ինձ հետևելու,
Ու չարտասանված խոստովանանքի ահռելի մեծ փունջ,
Որի աղմուկը գիշերն է ճեղքում, հոգիս մխրճվում ու անվերջ գոռում...
Ու նույն զգացումը, որ սպանում է շոյանքիդ կարոտ իմ տկար սրտին,
Ու ստիպում փնտրել քայլերը օտարարացած իմ հարազատի,
Վաղուց անծանոթ իմ հարազատի գիշերահեքիաթն է ուզում նա գտնել կրկին,
Ու նորից ապրել, մոգական գիշերը գույներով լցնել
Գուցե ավարտել խոսքերը անձայն ու չարտասանված,
Գուցե ավարտել անավարտ մութը և կիսաստվերը կիսալույս դարձնել...
Անշտապ քայլեր, կիսալուռ զրույց, հայացքներ երկչոտ, կիսամոլորված,
Աղմկոտ լռություն, շոյանքներ անսպառ...

Հեղինակ` Շուշան Օհանյան
unaccomplished...
© 2008-2013
Շարունակելի...

No comments:

Post a Comment

Яндекс.Метрика