վազող տող

SRG BLOG TODAY / ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, ԻՐԱԿԱՆ Է - Պիկասո / Everything you can imagine is real - Picasso / SRG BLOG TODAY

Tuesday, July 23, 2013

Երջանկության սահմանումը

by: © Shushan Ohanyan: Yerevan, Armenia 12:35am
labels: art, poetry, notes, change your world
---------------------------------------------------------


 Եվ ո՞վ է սահմանել երջանկությունը, մի՞թե հնարավոր է սահմանել այն, ինչ կարծես անիրական է կամ այնքան կարճ։ Երբեմն թվում է երբեք էլ չի եղել այդ պահը կամ կյանքի այդ հատվածը, միգուցե մենք` մարդիկ, ինքներս ենք որոշել լինել տխուր, դժբախտ, որ երջանկության գոնե այդ փոքրիկ պահերը այնքան գնահատենք, որ երկար և տևական թվան... Հնարավոր չէ կորուստն ու ցավը շուտ մոռանալ, հնարավոր չէ բուժել կյանքի այդչափ ցավոտ վերքերն ու ուղղակի լինել երջանիկ: Քանի՞ ձմեռ ու գարուն է պետք կյանքին նորից հավատալու ու վստահելու համար։ Քանի՞ անձրև է պետք գոնե մեկ անգամ ծիածանը նկատելու և վայելելու համար։

    Այո, երջանկությունն այնքան կարճ է, չէի հավատում, իսկ հիմա ամեն պահն է դա ապացուցում, կյանքն է դա փաստում ու նորից ստիպում քեզ գնահատել այն բոլոր

հնարավորությունները, որ կարող են երջանկության վերածվել, այն փոքրիկ ժպիտը, անկեղծ բարևը, ջերմ խոսքը ու ինչու չէ, հաճախ ուշացած ու երբեմն անկարևոր ներողությունը։

Դատարկ է 09.07.2011

Դատարկ է, անհուն, անսահման, մեծ ու կեղեքիչ, մութ դատարկություն...

Ի՞նչ եմ ես կորցրել կամ ու՞մ եմ փնտրում,

Ու՞մ համար և ի՞նչ ցավից եմ հանգչում...

Չէ՛, մի հարցրեք, մի՛ փորձեք պարզել,

Խորհուրդ մի՛ տվեք կամ էլ կարեկցեք,

Թույլ տվեք կորչել այդ մութ դատարկի անհուն ափերում...

Թույլ տվեք փոքր-ինչ միայնակ լինել,

Հոգուս թույլ տվեք քիչ հանգստանալ,

Ինչուների մեծ շղթային մի քանի ճղճիմ որովհետևներ թույլ տվեք գոնե փորձի շշնջալ,

Որովհետևներ, որ միևնույն է ոչինչ չեն փոխի,

Որովհետևներ, որ այնքան մութ են, այնքան մոլորված,

Ինչուներից խռոված ու արդեն մեռնող վերջին մի քանի որովհետևներ,

Դեռ կյանք աղերսող ու վաղը տենչող որովհետևներ..

Այդքան ուշացած ու այդքան անպետք մի քանի խեղդված որովհետևներ...


Անխոս հրաժեշտ

Մայրամուտն է կարմիր հորիզոնն այրում,
Ամեն ինչ վառ ու ջերմ է դառնում,
Միայն քո սիրտն է ինձ անխնա այրում,
Սառնությամբ կրկին հրաժեշտ ասում:
Ավելորդ բառեր ու շաղակրատանք,
Ներողություններ անգամ չեն հնչում,

Ու մայրամուտին արևավառ
Արևի նման մեր սերն է մարում:
Ու թե վաղորդյան արևը պայծառ
Նորից ճառագի ու մեզ ջերմացնի,
Մեր սերն այս անգամ կրկին չի ծագի..
Անխոս հրաժեշտ մայրամուտին...
Վաղն արևն այսպես պայծառ ճի փայլի,
Մի քանի շողեր ուղղակի կորան,
Անխոս հրաժեշտ տվին, հեռացան...
Հեղինակ` Շուշան Օհանյան
unaccomplished...
© 2008-2013

No comments:

Post a Comment

Яндекс.Метрика