վազող տող

SRG BLOG TODAY / ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, ԻՐԱԿԱՆ Է - Պիկասո / Everything you can imagine is real - Picasso / SRG BLOG TODAY

Tuesday, July 23, 2013

Ես իմ ազգի մասն եմ, իմ ժողովրդի մի մասնիկը ...

by: © srg blog admin: 09:49pm
labels: life, Armenia, change your world.
---------------------------------------------------
 ...Իմ ազգը երբեք գլուխ չի խոնհարել թշնամու առաջ... արժանապատիվ, փառապանծ հաղթանակներից շատ չի անցել` 20 տարի...
 Հենց այս օրը, 20 տարի առաջ հուլիսի 23-ին ազատագրվեց հայկական Ակնը (Աղդամը)...
   Այն ժամանակ ինչերի դիմացար ... պատերազմ, ցուրտ, մութ,  ... սննդի պակաս, դեղին և տարբեր գույների հաց` ... բայց դիմացավ, փակեց աչքերը այդ ամենին ու հաղթեց...պարտադրված պատերազմում հաղթեց արժանապատիվ,  հող ու երկիր տուն բերեց:

 ...Եվ այժմ...և  ապագայում ազգս իրավունք ունի ապրելու հպարտ, գլուխը բարձր` իր այս փոքր ու քաղցր հողում:

  ...Իսկ Ձեր աչքերը այսօր ... մեկինդ սառած, մյուսինդ թեթև ժպիտով ու զարմացած ինձ էին նայում` երբ առավոտ ընտանիքիս հետ միասին կանգնեցի կանգառում և առաջարկեցի անվճար տեղափոխել...
...դու արժանի ես լավ ապրելու մտքումս ասացի ես ...հասկացի...շարժվեցի առաջ ...
 
  Կհարցնեք, ի՞նչն էր այստեղ հետաքրքիր ...
Կյանքի կեսը բոլորած մարդու աչքեր էին սառած ու անվստահ նայում ինձ... ով տեսել էր այն տարիները` ցուրտը , մութը, պատերազմը... ավաղ այդ աչքերը... սառած, անտարբեր ու անվստահ նայում էին ինձ... կորել է հավատն ու բարությունը... բայց չի վերացել հավատացեք... (մարդիկ մեղք չունեն, նրանք լավ օրից չէ, որ մոռացել են թե կարելի է լինել բարի, օգնող, ձեռք մեկնող...և իրենց տան դռան շեմի կես քառակուսի «մետլախից» ավելին տեսնող...ինչպես կասեր մեր սիրելի Վարդան Պետրոսյանը)...
 Ու ինչքան լավ էր, երբ նրա կողքին էլ երիտասարդ հայ աղջկա աչքերում կար ժպիտ ու կայծ... և ամենագլխավորը հավատ կար աչքերում...լավ ու արժանապատիվ ապրելու...


 Ու ապրելու եք... հավատացեք... իմ սիրելի ժողովուրդ...
Ես սիրում եմ իմ երկիրը, իմ հողն ու ջուրը... կարծում  եմ չկա մեկը, որ չսիրի իր տանջված, բայց ճքնաղ հայրենիքը... այն - այն մեկն էլ..., որ խռոված է...հեռու է... նա էլ է սիրում ... կարոտում...

               Երկիրը բոլորս ենք... 

    Որպես մեր երկրի քաղաքացի՝ բոլորս հավասար ենք:
                        Մեկս մեկին ձեռք մեկնելով պետք է գնանք առաջ...

 Այսօրվա տպավորություններից... սա մի փոքր զրույց էր իմ ժողովրդի հետ:

Հայաստան I հասարակություն IՍուրեն Գասպարյան
23.07.2013թ.
P.S
սիրելի ժողովուրդ, դիտելով մի քանի տեսնանյութ (նայել այստեղ 1:37 րոպեն)... մտահոգությունս հայտնեմ. այն մարդկանց, որոնք արտահայտվում են սխալ, առանց հասկանալու, էմիոցիաներին տրված... Երկիրը «այլանդակ» չի լինում, Երկիրը լինում է թանկ, քաղցր ու սիրելի... և ով Ձեր կողքին Մեր հայրենիքի մասին կարտահայտվի նման ձև, խնդրում եմ ուղղեք նրանց:
 ----------------------------------------------------------------------------------------------
Lyrics: Mushex Ishxan -- Մուշեղ Իշխան
Music: Arthur Meschian -- Արթուր Մեսչյան


Դուք որ մեռաք հինգ դար առաջ,
դուք որ այսօր կ'մահանաք,
նույն ծառի ծիլն էիք կանաչ,
և դարձաք նույն հողին ճարակ:
Հինգ դար առաջ հինգ դար հետո,
նույն անցորդ եք անվերադարձ,
կիջնի անհույս մութ երեկո,
ձեր աչքերի վրա սառած:

Ծառի համար և այս հողի,
նույնն էր երեկ նույնն է այսօր,
նույն ծաղկումն է գարնանային,
Եվ աշնան նույն տերևը չոր...



Դուք, որ հաճախ արտասվեցիք
Եվ դուք, որ շատ զվարճացաք,
Դուք, որ տվիք փուշ ու ծաղիկ`
Նույն խավարին դարձաք բանակ...

Նույնն է հիմա դար ու վարկյան,
Երբ որ չկա երթ ու գալիք.
Համայնական նույնն է ճամբան,
Երբ որ չկա կյանքի ալիք...


Lyrics: Mushex Ishxan -- Մուշեղ Իշխան


Ես չեմ պատկանում ոչ մի կուսակցության! Ես պատկանում եմ իմ հողին, իմ երկրին,
 իմ Հայաստանին, իմ Երևանին: 

No comments:

Post a Comment

Яндекс.Метрика