վազող տող

SRG BLOG TODAY / ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, ԻՐԱԿԱՆ Է - Պիկասո / Everything you can imagine is real - Picasso / SRG BLOG TODAY

Sunday, August 17, 2014

ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ (հզոր երգի խոսքերը բոլորիս սրտում)

Դուք միշտ հզոր հայոց սպաներ.





Pativ unem - Честь имею
Դավիթ Ամալյան, երաժշտություն՝ Արմեն Պողոսյան
Davit Amalyan, Composed by Armen Poghosyan.
Давид Амалян. Композитор - Армен Погосян.


Պատիվ ունեմ - Դավիթ Ամալյան

Երկտող գրեց թողեց ինձ մոտ, «Եթե չգամ մինչ առավոտ
Կտաս նամակը հորս, դե պատիվ ունեմ»,
«Պատիվ ունեմ» նա ինձ ասաց եւ նույն պահին էլ հեռացավ,
Բայց հետ չեկավ անմահացավ:


Կյանքս կտամ հայրենիքիս, հոգիս Աստծուն պատիվս ինձ,
Զենքս որդուս, իսկ սերս մայրերին կտամ,
Հպարտ հայացք, բարի ժպիտ, վերջին խոսքեր պատիվ ունեմ,
Բիբլիական Մասիսի պես դուք միշտ հպարտ հայոց սպաներ,
Պատիվ ունեմ:

Դաշույնն կողքին, զենքը ուսին քայլում էր զգույշ, թաքուն այնպես,
Որ թշնամին չնկատի նրան,
Նայում էի վստահ քայլքին նրա արծվի սուր հայացքին,
Թող դողդողա մեր դարաւոր ոսոխը:

Կյանքս կտամ հայրենիքիս, հոգիս Աստծուն, պատիվս ինձ,
Զենքս որդուս, իսկ սերս մայրերին կտամ,
Հպարտ հայացք, բարի ժպիտ, վերջին խոսքեր պատիվ ունեմ,
Բիբլիական Մասիսի պես դուք միշտ տոկուն հայոց սպաներ,
Պատիվ ունեմ:

Կրակոցներ, ուժգին պայթուն, հետո իջավ քար լռություն,
Առաջադրանքը կատարված էր,
Արցունքը մերն էր, փառքն Աստծուն, նամակն էլ ձեռքս էր այրում,
Ա՜խ, չգիտեք ոնց էի ուզում պատռել:

Կյանքս կտամ հայրենիքիս, հոգիս Աստծուն, պատիվս ինձ,
Զենքս որդուս, իսկ սերս մայրերին կտամ,
Հպարտ հայացք, բարի ժպիտ, վերջին խոսքեր պատիվ ունեմ,
Բիբլիական Մասիսի պես դուք միշտ տոկուն հայոց սպաներ,
Պատիվ ունեմ:

Մայրը կանգնած նայում էր մեզ, հարցրեց տխուր.« Բա ո՞նց ա»
«Նրան կորցրիր բայց մեզ ունես, պատիվ ունեմ»,
Հայրը լսեց խոսքերը մեր, ուղղեց հեռուն հայացքը ծեր,
«Ուրեմն այդպես էր պետք, պատիվ ունեմ»:

Կյանքս կտամ հայրենիքիս, հոգիս Աստծուն, պատիվս ինձ,
Զենքս որդուս, իսկ սերս մայրերին կտամ,
Հպարտ հայացք, բարի ժպիտ, վերջին խոսքեր պատիվ ունեմ,
Բիբլիական Մասիսի պես դուք միշտ տոկուն հայոց սպաներ,
Պատիվ ունեմ:

No comments:

Post a Comment

Яндекс.Метрика