Լիգիա Ղազարյան
Պատկերացնում եմ, եթե ամեն Հայ իր գործն աներ այնպես, ինչպես արել են սահմանապահ տղաները… Անտրտունջ, ինքնավստահ, նվիրված գաղափարին, առանց ինքնագովազդի, առանց երկմտանքի, առանց խոսքերի և բամբասանքների, խիզախորեն և անձնվիրաբար։ Հեշտորեն այդ պատասխանատվությունը վերագրում ենք պատկան մարմիններին, բայց ՊՆԴՈՒՄ եմ, որ դա մնացածիս չի ազատում պատասխանատվությունից։ Մենք էլ մեր մաս աշխատանքն այդպես չենք արել․ շուտ ենք տեղի տվել, վախեցել ենք, պրոֆեսիոնալ չենք եղել, փորձել ենք խուսափել դժվարություններից և այլ թուլություններ ենք դրսևորել։
Ասածս ինչ է․ ամեն Հայ իր գործը պետք է անի զինվորի նման անկախ կողքինի վարքագծից, քանի որ ինչպես զգում ենք, մենք ամեն վայրկյան պոտենցիալ զինվոր ենք, իսկ այդ պարագայում կողքին միայն ընկերներ են փնտրում ու չեն համեմատվում…. խնդրում եմ չքաղաքականացնել…
No comments:
Post a Comment