վազող տող

SRG BLOG TODAY / ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, ԻՐԱԿԱՆ Է - Պիկասո / Everything you can imagine is real - Picasso / SRG BLOG TODAY

Monday, May 2, 2016

Ալիեւներ բուծող աշխարհ...


Բաց նամակ աշխարհի քաղաքական քարտեզի վրա  «եղանակ» ստեղծող պետությունների ղեկավարներին.

 Անցավ մեկ ամիս... ափսոսում եմ, որ այդպես էլ աշխարհում չգտվեց մի երկիր, որը խիզախություն ունենար եւ պաշտոնապես դատապարտեր Արցախի ժողովրդի եւ հայկական պաշտպանական բանակի նկատմամբ ադրբեջանի ագրեսիվ սադիստա-տեռորիստական գործողությունները :
 Արցախի ժողովրդի եւ մեր բանակի առաջ դուք թույլ ու շահամոլ վախկոտներ եք` ձեր լռությամբ դուք աշխարհում բուծում եք Ալիեւներ, իսկ նրա նմանները իրենց հերթին բուծում են սաֆարովներ:
  Ձեւացնում ենք, թե պայքարում եք ահաբեկչական խմբավորումների դեմ, ինքներդ ստեղծելով դրանք: Դուք լավ իմանալով ճշմարիտը, հովանավորում եք սուտը: Սա է այսօրվա աշխարհը:
Շատ ափսոս...
Այժմ 2016թ. է, ոչ 1915՝ ես ամաչում եմ որ այդպիսինն ենք եղել, որ կարողացել են կոտորել 1.5 միլիոն հայ... մեր ցավը հիշելով ուրիշի ցավն ենք տանում հիմա... զոհի կարգավիճակից դուրս ենք այլեւս, հաղթանակած ու փառափանծ!
 Եվրոպաններ , Ամերիկաններ ձեզ չթվա թե գլուխներս կախելու ենք, ասելու ենք մորթեք... մենք գիտենք պաշտպանել մեր հայրենիքն ու մեր ժողովրդին: Հզոր բանակն Հայոց, ամուր կանգնած է իր հայրենի հողում!
Հ.Տ. մի մոռացեք մայիսյան եռատոնն է մոտենում.. միգուցե եւ ստիպեն մեզ դարձնելու այն քառատոն... չի բացառվում:

Ս. Գասպարյան, Հայաստանի Հանրապետության քաղաքացի

No comments:

Post a Comment

Яндекс.Метрика