Եվս մեկ հրաշք աղջիկ, գեղեցկուհի հայուհի:
«Երբեք չնահանջել, այլ նայել առաջ» - Լիլիթ Տոնականյան
Լիլիթ Տոնականյան (նկարչուհի) - ծնվել է 1995թ.-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: Փոքր հասակից սիրել է նկարել: 2009թ.-ին ավարտել է Արթիկի գեղարվեստի դպրոցը: 2016թ.-ին ավարտել Երեւանի գեղարվեստի պետական ակադեմայի Գյումրու մասնաճուղի գեղանկարչության բաժինը:
Ուսման տարիներին մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների եւ միջոցառումների:
Lilit Tonakanyan - Armenian painter (official FB page) |
2013թ. - ԵԳՊԱ Գյումրի - «Ձմեռը մեր աչքերով»:
2014թ. -ին մասնակցել է Իտալական «Benetton Imago Mundi» կազմակերպված ցուցահանդեսին, նույն թվականին «Գարնան մոտիվներով» - Արթիկի մշակույթի տուն:
2014թ.- ին արժանացել է ՀՀ Շիրակի մարզպետարանի պատվոգրին՝ Շիրակի մարզի Թորոս գյուղում կազմակերպված «Մինասի գույներով» միջոցառմանը:
2015թ. - անհատական ցուցահանդեսներ ԵԳՊԱ Գյումրի (Աշնան գույներով), Կալինինո, Տաշիր:
Արևը սիրել՝ նշանակում է սիրել աշխարհը,
սիրել հողը և այն ամենը, ինչ կա այդ հողի վրա:
Մենք կապված ենք արևի հետ,
այն դարերով տանում է մեզ իր հետևից:
Դեպի ու՞ր: Հայտնի չէ:
Գալիս են նոր սերունդներ, իսկ արևը միշտ մնում է
մարդու մեջ, ամեն մեկիս մեջ: Որեմն հավատարիմ
մնանք այս մեծ օրենքին: Սիրենք կյանքը,
լուսավորը, սերը և արդարացնենք բնության վստահությունը»:
Մարտիրոս Սարյան
Լիլիթ Տոնականյանի գույների- հոգու ծաղիկների աշխարհում *
------------------------------------------------------------------------
Բնանկարի ժանրը
(Դիպլոմային աշխատանք - ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղ)
«Ընտրել եմ բնանկարի ժանրը , քանի որ ինձ շատ հոգեհարազատ է: Պատկերել եմ Հառիճավանքը , որը VII դարի կառույց է: Այն գտնվում է Շիրակի մարզում , Խաչաձև Գմբեթավոր կառույց է, վանքը եղել է նաև գիտական կենտրոն: Այնտեղ գործող դպրոցում սովորել է Ավետիք Իսահակյանը: Տեղանքը փոքրուց ինձ ծանոթ է, բազմիցս եղել եմ այնտեղ: Փորձել եմ պատկերել տարածքը օրվա տարբեր ժամերին առավոտյան, կեսօրին, երեկոյան: Ուսումնասիրել եմ տարբեր նկարիչների գործերը, օրինակ՝ Անրի Մատիսի , Մինաս Ավետիսյանի, Մարտիրոս Սարյանի: Աշխատանքներս կատարել եմ ազատ քսվածքով, մաքուր անխառը գույներով: Աշխատանքներում եկեղեցին ամբոխջովին պատկերվաց չէ մի մասն է: Հատկապես ընտել եմ ժայռերը, որպես դիտակետ քանի որ դուրս են գալիս բնության միջից բնության մի մասն է, ճիշտ է եկեղեցին էլ է գտնվում բնության մեջ, սակայն կառուցվել է մարդու միջամտությամբ իսկ շինության համար նյութ է հանդիսացել հենց այդ ժայռերի քարերը: Ինքս լինելով տվյալ տեղանքում ընտրել եմ այդ դիտակետերը, որտեղ ավելի ցայտուն է երևում ժամային փոփոխությունները առավոտ, կեսօր, երեկո»:
Տաղանդավոր, հարուստ ներքնաշխարհի տեր Լիլիթ Տոնականյան:
Նկարչուհի, որին սպասվում է փայլուն ապագա, եւ իհարկե այժմա երազանքը՝ ցուցահանդես Երեւանում. համոզված ասելով, որ այն շատ չի ուշանա:
շարունակելի...
*Նկարները ցուցադրված են հեղինակի համաձայնությամբ: Նկարների ամբողջական կամ մասնակի օգտագործումը առանց հեղինակի կամ «srg blog» բլոգի համաձայնության արգելվում է:
* Painting's showing the consent of the author. Full or partial use of materials without the consent of the author or "srg blog" strictly prohibited.
*Картины показаны по согласию автора. Полное или частичное использование материалов без согласия автора или "srg blog"-а категорически запрещено.
No comments:
Post a Comment