Սփոթինգը ( անգլ. վերցված «spot» բառից - «տեսնել», « բացահայտել», եւ նաեւ - Ավիացիոն Սփոթինգ) - Սա մի յուրհատուկ հոբբիի տեսակ է, որի էությունը կայանում է օդանավերին հետեւելուն իրենց տեսադաշտի ամբողջ ռեեստրում: Այս հոբբիով մարդկանց անվանում են «Սփոթերներ»: Հաճախակի դա ուղեկցվում է նաեւ ֆոտո լուսանկարահանումներով: Սփոթինգի համար առավել հայտնի վայրերն են.
Սուրբ Մարտինա կղզի՝ Մահո լողափը - գտնվում է «Princess Juliana» օդանավակայանին շատ մոտ:
Լոս -Անջելեսի օդանավակայանի մոտ «In-N-Out» ռեստորանի հրապարակը:
Կիպրոսի «Skiathos» օդանավակայանը՝ որը Սփոթերները անվանում են նաեւ երկրորդ «Սուրբ Մարտինա»:
Հոնգ Կոնգի «Kai Tak» օդանավակայանը, որը այժմ չի գործում:
Ամստերդամի օդանավակայանը, որտեղ արգելապատնեշ- պարիսպի փոխարեն ջրային փակուղի է, որը տալիս է շատ լավ տեսարան թռիչքուղուն:
Թաիլանդի լողափներից մեկը, որը «Phuket» օդանավակայանի ետնամասում է: