Նոյեմբերի 22-ին Հայաստանում նշում են բանկային աշխատողի օրը
2003թ.-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը նոյեմբերի 22-ը հայտարարեց բանկային աշխատողի օր: Այդ օրը բանկային աշխատողները նշում են իրենց մասնագիտական տոնը:
Տոնի օրի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ 1993թ.-ի հենց նոյեմբերի 22-ին ժամը 00:00-ին Հայաստանի տարածքում շրջանառությունից դուրս եկան ԽՍՀՄ պետական բանկի 1000-ոց, 5000-ոց ու 10000-ոց ռուսական ռուբլիները, որոնց փոխարեն շրջանառության մեջ դրվեցին 10, 25, 50, 100 ու 200 դրամանոց թղթադրամները:
Այսօր 2013թ. - ի նոյեմբերի 22-ին հայկական դրամը դարձավ 20 տարեկան:
No comments:
Post a Comment