Համաշխարհային համբավ ունեցող հոգեբանության պրոֆեսոր Ջոն Գոտտմանը (Վաշինգտոնի համալսարան) զույգերի հետ հինգ րոպե զրույցից հետո կարող է որոշել կա արդյոք ապագա նրանց հարաբերություններում թե ոչ:
John Mordecai Gottman - see wikipedia
Իր «Հաջող ամուսնության յոթ սկզբունքները» գրքում նա ներկայացրել է անհեռանկար հարաբերությունների ամենակարևոր նշանները:
Այս նշանները կoգնեն ոչ միայն վերանայել հարաբերությունները սիրելիի նկատմամբ, այլև խուսափել հետագա ճակատագրական սխալներից:
- Քննադատականություն: Մենք բոլորս սիրում ենք բողոքել կյանքից և դժգոհել այս կամ այն իրադարձությունից, որ կատարվում է մեր շուրջ: Հոգեբանության տեսանկյունից դա նորմալ երևույթ է: Բայց ահա քննադատականությունը - դա լայն հասկացողություն է: Այն դրսևորվում է այն ժամանակ, երբ զուգընկերը միշտ դժգոհում է իր սիրելիի գործողություններից (օր.` չես թափել աղբը, ոչ թե մոռացել ես, այլ անպարտաճանաչ ես... ):
- Արհամարհում: Ջոն Գոտտմանը արհամարհանքը համարում է ամենավտանգավորը, «Ապոկալիպսիսի ձիավորը» սիրային հարաբերություններում: Սրա մեջ կարելի է ներառել մշտական հիստերիյան, չար կատակները, ծաղրելը, հրապարակային վիրավորանքները: Արհամարհանքը այս պարագայում ցույց չի տալիս «հարձակվողի» բարդ ու քմահաճ բնավորությունը, այլ հակակրանքն է դեպի զուգընկերոջը : Ուստի, եթե հարբերություններում առկա է հակակրանքը, լուծել առաջացած խնդիրները գրեթե անհնար է:
- Պաշպանողական վարքանգիծ: Ցանկացած կոնֆլիկտի ժամանակ եթե դուք մշտապես մեղադրում եք զուգընկերոջը, միայն ոչ ձեզ, - դա խնդիրներ լուծելու անկարողության իրական հատկանիշն է: Մեղադրելով զուգընկերոջը դուք գրավում եք պաշպանական դիրք, որը վտանգավոր է, որովհետև դա ոչ թե լուծում է խնդիրը այլ ավելի է խորացնում այն:
- Լռել: Եթե վիճաբանության ժամանակ դադարեցնեք խոսակցությունը և երևակայական պատ քաշեք ձեր շուրջ, դա ոչ թե կհարթի առկա խնդիրները, այլև կսպառա զուգընկերոջից հուզական բաժանման: Նման իրավիճակներում լռելով մարդը «սպանում է» հարաբերությունները նրանով, որ գիտակցաբար, հուզական դուրս է գալիս նրանցից:
© Ա. Մկրտումյան, SRG բլոգ ադմին
ք. Երևան, 15 նոյեմբեր 2013
No comments:
Post a Comment