վազող տող

SRG BLOG TODAY / ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, ԻՐԱԿԱՆ Է - Պիկասո / Everything you can imagine is real - Picasso / SRG BLOG TODAY

Thursday, August 15, 2013

Ryanair Sacks Pilot For Questioning Safety On TV

August 15, 2013
(Reuters)
Ryanair has fired one of its senior pilots and is preparing legal action against him for questioning the airline's safety record in a television interview, the company said on Thursday.

Europe's largest budget carrier by passengers, Ryanair has in recent weeks rejected accusations from pilots that it encourages crew to carry less back-up fuel and that disciplinary threats discourage the reporting of safety concerns.

Ryanair said it had fired veteran pilot John Goss for his "defamatory contributions" in a documentary about the airline's safety culture broadcast this week on Britain's Channel 4.

Tuesday, August 13, 2013

Երբ հարազատ քաղաքը լքում են նկարիչները...

by: © srgblog admin: 04:52pm
labels: art, painting, inspiration                            ... կամ մի նկարի պատմություն
------------------------------------------------------------------
 ով ենք մենք , ինչ ենք հիմա, ինչ ենք լինելու վաղը ...

   Շատ է ասվել... միջին խավի մարդիկ ամենից շատն են մտածում թողնեն հարազատ քաղաքը որտեղ ապրում են... մենք ընդվզող, ծայրահեղական ազգ չենք... հայերս մտքում ենք բողոքում ու գնում...

«............»

  Դատարկվում է քաղաքը... լքում են նրան նաև նկարիչները ու արվեստի մարդիկ... կատարելագործվելու կամ կայանալու համար չեն գնում, այլ լքում են իրենց շրջապատող մռայլ, ճզմող ու խեղդող մշակույթային աշխարհը... 

... իր աշխարհից պոկված, «չչորանալու համար, ուրիշի ջրով սնվող» մեր նկարիչները կարոտով կնկարեն` հայրենիք~... ուրիշ թեմայի համար ժամանակ ու հոգի չեն ունենա...


...Քաղաքը, մարդիկ կզրկվեն իրենց հարազատ «այրունից»... դա քաղաքի արժեքավոր գույների կորուստ չէ միայն...


Թափառում ենք երկար -երկար,
Եվ չգիտենք ուր ենք քայլում,
Ժամանակի խոր կտավին
Լոկ պատկերներն են մեր մուքանում:
                                         Հրաչյա Թամրազյան

... ոչինչ կասեն մտքում  քաղքենի որոշները...Նյու - Յորքից էլ են գնում նկարիչները, արվեստագետները...
  ... թող սերունդը տափակ ու անորակ սերիալներով մեծանա:

   Մի գուցե աշխարհին պետք չէ, որ մենք լավը լինենք` լավ արվեստ ունենաք, լավ նկարիչներ, կրթված ու զարգացած մարդիկ ունենանք... նրանց արդյո՞ք պետք է հզոր Հայաստան...

... մի մտացեք, «դոնորներ»՝ կբերեն, քաղաքին «կներարկեն» գույներ դրսից, բայց դա արժեք չի ունենա մեր քաղաքի համար, դա կլինի մի ուրիշ քաղաք... ուրիշ գույներով և դատարկված հարզատ մարդկանցից:
  
  Եթե նկարիչների ներկայիս սերունդը հնարավորություն չունենա ապրելու և ամենակարևորը «մաքուր» միջավայրում ստեղծագործելու...ու որոշի գնալ քաղաքից ...ապա նկարիչների հաջորդ սերունդ մենք չենք ունենա մեր հարազատ քաղաքում ...
 Եվ մոռանալ պետք չէ, որ այնպիսի թանգարանային քաղաքներ ինչպիսին են Փարիզը, Հռոմը` դարձել են այդպիսին աշխարհահռչակ նկարիչների շնորհիվ...

Կյանքը անիմաստ իմաստազրկվում է,
երբ վերածվում է անվերջ պայքարի,
պայքարն էլ, ավաղ, իմաստազրկվում է,
երբ վերածվում է կյանքի իմաստի:
Իմաստը կորցրած դատարկ պատվանդանը
սպասում է հաջորդ կուռքի քանդակին,
երբ տապալվում է կանգնած արձանը,
ժամանակը միշտ վիժում է նորին:
                                Արթուր Մեսչյան

  ... Եվ  Արթուր Մեսչյանի ժամանակին գրված խոսքերը  «...Դատարկվել են փողոցները հարազատ Ձեր դեմքերից...» ցավոք նորից կմնան արդիական...
նվիրվում է բոլոր իմ ընկերներին, ովքեր  արդեն հեռացել են և ովքեր մտածում են հեռանալ...
© srg blog 
Yerevan, Armenia 

Friday, August 2, 2013

Մուսա լեռան քառասուն օրը / The Forty Days of Musa Dagh

...այս օրերին 1915թ.


«Մուսա լեռան պաշտպանությունից այնքան ոգևորված էի որ ցանկանում էի օգնել հայերին, գրելով վեպ և պատմելով այդ իրադարձությունը ամբողջ աշխարհին »
----------------------

1915թ. հուլիսի 13-ին Կիլիկիայի Սուեդիայի շրջանի հայկական գյուղերում տների պատերին հայտարարություն էր փակցված, որով կարգադրվում էր պատրաստ լինել 8 օրից ուղևորվելու Միջագետք` Դեր-Զորի անապատ, ուր իբրև թե պետք է վերաբնակեցվեր ոչ մուսուլմանական ազգաբնակչությունը: Ի պատասխան թուրքական կառավարության հրամանի` Մուսա լեռան և հարակից 5 գյուղերի յուրաքանչյուր բնակիչ որոշում է Մուսա լեռան գագաթին կազմակերպել պաշտպանություն: Տղամարդիկ ու կանայք, ծերունիներն ու երեխաները, թողնելով իրենց տները, բարձրանում են լեռը` վերցնելով միայն հրացան, վառոդ, փամփուշտ, կերակուր և ջուր: Հարձակվող թշնամու կանոնավոր զորքը պարտություն է կրում, և դրանից գազազած թուրքական հրամանատարությունը զենքի է կոչում մերձակա գյուղերի ողջ մուսուլմանական բնակչությանը: Ցամաքի կողմից կտրելով մուսալեռցիներին արտաքին աշխարհից` որոշում են սովամահ անել նրանց, մյուս կողմից զառիթափն էր ու ծովը: Հայերը սկսում են փրկություն փնտրել ծովի կողմից: Դիմադրության 53-րդ օրը` 1915թ. սեպտեմբերի 12-ին, կիրակի առավոտյան երևում է ֆրանսիական «Գիշեն» ռազմանավը: Լողալով նավին են մոտենում մի քանի մուսալեռցիներ: Նավապետը Էսկադրայի հրամանատարին հաղորդում է հայերի օգնության խնդրանքը: Շուտով ափին է մոտենում «Ժաննա դԱրկ» ռազմանավը` ուրիշ պահականավերի ուղեկցությամբ: Մուսա լեռան ապստամբներն իրենց ընտանիքներով` ընդամենը 4058 մարդ, նավ են բարձրանում ու փրկվում:

--------------------------------------------
... these days, in 1915.

The Forty Days of Musa Dagh (Die vierzig Tage des Musa Dagh) is a 1933 novel by Austrian-Bohemian writer Franz Werfel based on true events that took place in 1915, during the second year of World War I and at the beginning of the Armenian Genocide. The novel focuses on the defense of a small community ofArmenians living in the mountainous region of Hatay Province of the former Ottoman Empire—now part of present-day southern Turkey on the Mediterranean coast—as well the events in Istanbul and provincial capitals, where the Young Turkish government orchestrated the deportations, concentration camps, and massacres of the empire's Armenian citizens. This policy, as well as who bore responsibility for it, has been controversial and contested since 1915. Because of this, or perhaps in spite of it, the facts and scope of the Armenian Genocide were little known until Werfel’s novel, which entailed voluminous research and is generally accepted as based on historical events.

Thursday, August 1, 2013

Մարկ Սաղաթելյան


                "Ես դեռ կվերադառնամ..."


   Կան մարդիկ, որոնք պարտադիր չէ լինեն այրունակից բարեկամ, ծանոթ ու ընկեր..., որպեսզի սիրվեն ու հարազատանան: Կան մարդիկ, որոնց կորուստը ամեն մեկս զգում ենք մեր վրա... ու ասում. ափսոս...
    Նրանցից մեկն էր Մարկը` նա մերն էր,  մեր բոլորինը ու մեր հարազատը: Ցանկացած հաղորդում, ցանկացած շոու, որտեղ կար նա `  իր ներկայությամբ ուրախացնում, գեղեցկացնում և հետաքրքիր էր սարքում ամեն ինչ...
 Սրանք խոսքեր չեն, սրանք զգացմունքներ են, որ կարծում եմ կա բոլորիս մեջ...
Այսքանով ամեն ինչ ասված է:
srg blog admin

Thursday, July 25, 2013

Հուլիսի 25-ը նշելու ենք որպես ՛՛ Հայաստանյան Երիտասարդության Օր՛՛

by: © srg blog admin: 09:15pm
labels: Հայաստան I հասարակություն I
----------------------------------------------------------
 Երիտասարդության միջազգային օրն ամբողջ աշխարհում նշվել է1999թ. օգոստոսի 12-ից` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ:  Վերջինս շեշտում է այն կարևորությունը, որ ՄԱԿ-ի անդամ պետությունները տալիս են երիտասարդության հիմնահարցերին` ներառելով դրանք ազգային, տարածաշրջանային և համաշխարհային հարցերի օրակարգ:


SRG բլոգը, միանում է " fb " օգտատեր Հարություն Մկրտչյանի առաջարկությանը. (կարդալ այստեղ)

 Եվ առաջարկում՝ չնայած նրա, որ  աշխարհում արդեն կա երիտասարդության միջազգային օր.


 Ամեն տարի հուլիսի 25-ին, առաջարկում ենք նշել որպես Հայաստանյան Երիտասարդության օր:


  
 ֆոտո: civilnet.am, 1in.am, lragir.am

Making connections and creative - Marat Avanesyan

by: © srg blog admin: 12:00pm
labels: art, painting, inspiration, artstyle, change your world.
ART STYLE! Creative Studio marat avanesian -in facebook
----------------------------------------------------

“Creativity is just connecting things. When you ask creative people how they did something, they feel a little guilty because they didn’t really do it, they just saw something. It seemed obvious to them after a while. That’s because they were able to connect experiences they’ve had and synthesize new things. And the reason they were able to do that was that they’ve had more experiences or they have thought more about their experiences than other people".
Steve Jobs:



Today I want to introduce readers of my blog wonderful 
creative work* my friend   MARAT AVANESYAN 


Oksanna
Yulia



For me creativity is not just a creative act is a way of life.


Emma

Benicio Del Toro 


Margarita
Almost always, the creative dedicated minority has made the world better.
Martin Luther King, Jr.

*Work are shown on the consent of the author. Complete or partial use of materials without the consent of the author or the "srg blog"- and is strictly prohibited.
Яндекс.Метрика