վազող տող

SRG BLOG TODAY / ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, ԻՐԱԿԱՆ Է - Պիկասո / Everything you can imagine is real - Picasso / SRG BLOG TODAY

Tuesday, August 13, 2013

Երբ հարազատ քաղաքը լքում են նկարիչները...

by: © srgblog admin: 04:52pm
labels: artpaintinginspiration                            ... կամ մի նկարի պատմություն
------------------------------------------------------------------
 ով ենք մենք , ինչ ենք հիմա, ինչ ենք լինելու վաղը ...

   Շատ է ասվել... միջին խավի մարդիկ ամենից շատն են մտածում թողնեն հարազատ քաղաքը որտեղ ապրում են... մենք ընդվզող, ծայրահեղական ազգ չենք... հայերս մտքում ենք բողոքում ու գնում...

«............»

  Դատարկվում է քաղաքը... լքում են նրան նաև նկարիչները ու արվեստի մարդիկ... կատարելագործվելու կամ կայանալու համար չեն գնում, այլ լքում են իրենց շրջապատող մռայլ, ճզմող ու խեղդող մշակույթային աշխարհը... 

... իր աշխարհից պոկված, «չչորանալու համար, ուրիշի ջրով սնվող» մեր նկարիչները կարոտով կնկարեն` հայրենիք~... ուրիշ թեմայի համար ժամանակ ու հոգի չեն ունենա...


...Քաղաքը, մարդիկ կզրկվեն իրենց հարազատ «այրունից»... դա քաղաքի արժեքավոր գույների կորուստ չէ միայն...


Թափառում ենք երկար -երկար,
Եվ չգիտենք ուր ենք քայլում,
Ժամանակի խոր կտավին
Լոկ պատկերներն են մեր մուքանում:
                                         Հրաչյա Թամրազյան

... ոչինչ կասեն մտքում  քաղքենի որոշները...Նյու - Յորքից էլ են գնում նկարիչները, արվեստագետները...
  ... թող սերունդը տափակ ու անորակ սերիալներով մեծանա:

   Մի գուցե աշխարհին պետք չէ, որ մենք լավը լինենք` լավ արվեստ ունենաք, լավ նկարիչներ, կրթված ու զարգացած մարդիկ ունենանք... նրանց արդյո՞ք պետք է հզոր Հայաստան...

... մի մտացեք, «դոնորներ»՝ կբերեն, քաղաքին «կներարկեն» գույներ դրսից, բայց դա արժեք չի ունենա մեր քաղաքի համար, դա կլինի մի ուրիշ քաղաք... ուրիշ գույներով և դատարկված հարզատ մարդկանցից:
  
  Եթե նկարիչների ներկայիս սերունդը հնարավորություն չունենա ապրելու և ամենակարևորը «մաքուր» միջավայրում ստեղծագործելու...ու որոշի գնալ քաղաքից ...ապա նկարիչների հաջորդ սերունդ մենք չենք ունենա մեր հարազատ քաղաքում ...
 Եվ մոռանալ պետք չէ, որ այնպիսի թանգարանային քաղաքներ ինչպիսին են Փարիզը, Հռոմը` դարձել են այդպիսին աշխարհահռչակ նկարիչների շնորհիվ...

Կյանքը անիմաստ իմաստազրկվում է,
երբ վերածվում է անվերջ պայքարի,
պայքարն էլ, ավաղ, իմաստազրկվում է,
երբ վերածվում է կյանքի իմաստի:
Իմաստը կորցրած դատարկ պատվանդանը
սպասում է հաջորդ կուռքի քանդակին,
երբ տապալվում է կանգնած արձանը,
ժամանակը միշտ վիժում է նորին:
                                Արթուր Մեսչյան

  ... Եվ  Արթուր Մեսչյանի ժամանակին գրված խոսքերը  «...Դատարկվել են փողոցները հարազատ Ձեր դեմքերից...» ցավոք նորից կմնան արդիական...
նվիրվում է բոլոր իմ ընկերներին, ովքեր  արդեն հեռացել են և ովքեր մտածում են հեռանալ...
© srg blog 
Yerevan, Armenia 

No comments:

Post a Comment

Яндекс.Метрика