վազող տող

SRG BLOG TODAY / ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, ԻՐԱԿԱՆ Է - Պիկասո / Everything you can imagine is real - Picasso / SRG BLOG TODAY

Friday, September 5, 2014

Հետաքրքիր փաստեր գույների մասին

 Գույներ... նրանք շրջապատում են մեզ ամենուր: Մենք ընկալում ենք նրանց որպես աշխարհիկ ինչ-որ բան` ինքնին տրված, երբեք չմտածելով, արդյոք նրանք ազդում են մեզ վրա, մեր աշխարհընկալման վրա, մեր ինքնագիտակցության կամ տրամադրության վրա:
 Հաճախ հենց գույն է դառնում որոշիչ կյանքի ճանապարհը և ապրելակերպը ընտրելիս, կարերիա կայացնելիս, որևէ գործողություն անելիս կամ որոշում ընդունելիս:

Ահա մի քանի հետաքրքիր փաստեր գույների մասին, որ քչերը գիտեն:
  •  Տղամարդիկ կարմիր գույնին նայում են ոչ այնպես ինչպես կանայք: Արդյո՞ք դուք գիտեք, որ կարմիր գույնը ընկալվում է կանանց և տղամարդկանց կողմից տարբեր ձևերով: Մարդկության իգական սեռի ուղիղ կեսը կարող է տարբերել մուգ կարմիրը վառ կարմիրից կամ բաց մանուշակագույնը ազնվամորու գույնից և այլ բազմաթիվ երանգներ, իսկ տղամարդիկ պարզապես տեսնում են կարմիր գույն: Այս բոլորը կախված է մարդու ԴՆԹ-ից: Բանն այն է, որ հատուկ գենը, որը պատասխանատու է կարմիր գույնի մեկնաբանման համար գտնվում է X քրոմոսոմում, իսկ ինչպես հայտնի է կանայք ի տարբերություն տղամարդկանց ունեն երկու X քրոմոսոմ: Կանանց ԴՆԹ -ի այս առաձնահատկությունը թույլ է տալիս ստանալ կարմիր գույնի ամբողջական պատկերացում, և հենց սա է բացատրում կանանց ուղեղի տարբեր երանգների ընկալման առաձնահատուկ կարողությունը:
  •  Արծաթագույն մեքենաները առավել անվտանգ են: Պատրաստվում եք մեքենա գնել, ուշադրություն դարձրեք ոչ միայն նրա հզորությանը, հարմարավետությանը այլ նաև գույնին: Ապացուցված է, որ արծաթագույն մեքենաները ճանապարհի վրա առավել տեսանելի են՝  ինչպես ցերեկային այնպես էլ գիշերային ժամերին: Հենց այս պատճառով նրանք ավելի քիչ ռիսկային են համարվում վտանգավոր իրավիճակներում  հայտնվելու և  դժբախտ պատահարների մեջ ընկնելիս: Նաև հետաքրքիր մի փաստ, շատ երկրներում այս գույնի մեքենաների ապահովագրությունը ավելի էժան է:
  •  Վարդագույն  - առավել հանգստացնող գույն է: Գիտնականներր պարզել են, որ Բարբիի և մոլորակի բոլոր շիկահերների սիրած գույնը առավել հանգստացնող ազդեցություն ունի:Այդ պատճառով հոգեբուժարաններում, բանտերում պատերը ներկում են վարդագույն գույնով: Այն հանգստացնում է նյարդերը, մտքերը բերում է դրական հունի վրա:
  • Վառ գույնը -  շրջապատող մարդկանց դեպի հաջողություններ տանող ճանապարհն է: Մեկ այլ մարդու մեր ընկալման 60% - 90% -ը կախված է գույնից: Մարդիկ որոնք գերադասում են  վառ, ջերմ, լուսավոր գույների հագուստ, հեշտ են շփվում, նաև հաճախ են ուշադրություն դարձվում, դեպի նրանց առավել են ձգտնում: Միևնույն ժամանակ մուգ գույներին նախապատվություն տվողները հաճախ առավել պարփակված են և միայնակ:
  •  Աշխարհում ամենատարածված գույնը կապույտն է: Մարդկանց 40% -ը հենց կապույտ գույնն է համարում իր սիրած գույնը: Երկրորդ հորիզոնականում է մանուշակագույն գույնը, որը հավաքել է 14%:

  • Դեղին գույն - ախորժակի լավագույն ընկերը: Շատ հաճախ ռեստորաններում, ճաշարաններում, բիստրոներում որպես դեկոր, կահույք, պատերի ծածկ օգտագործում են դեղին կամ նարնջագույւն գույները: Չե՞ք մտածել ինչու: Պարզվում է դեղին և նարնջագույն գույները ախորժակ են բացում: Ուստի եթե դուք դժվարությամբ եք նստում դիտեայի վրա իսկ  ձեր խոհանոցի պաստառները դեղին կամ նարնջագույն երանգների են, խորհուրդ եք տալիս ժամանակավորապես տեղափոխվել մեկ այլ տեղ վայլելու ձեր դիետիկ խնջույքը:
  • Քրոմոտոֆոբիա կամ քրոմոֆոբիա [Chromophobia] - ժամանակակից մարդկունթյան հիվանդությունն է: Վախը որոշ գույների նկատմամբ կամ քրոմոտոֆոբիան առաջանում է այն մարդկանց մոտ, ում մոտ բուռն է ռակցիան որոշ գույների նկատմամաբ: Բերում է ընկճվածության, ընդհուպ մինչև տվյալ գույնի բացառումը իր կյանքից: Սրտխառնոց, գլխապտույտ, շնչահեղձություն, խուճապի զգացում, մտահոգություն, սրտի ռիթմի խանգարում, ճնշման բարձրացում, ահա սրանք են քրոմոֆոբիայի մի քանի ախտանիշերը: Բայց բարեբախտաբար սա, ինչպես մյուս ֆոբիանները ժամանակակից աշխարհում բուժելի են:

Wednesday, September 3, 2014

Ավետ Բարսեղյանի և ՀՀ առաջին տիկնոջ երգը՝ սահմանին զոհված զինվորների հիշատակին

Բալլադ զինվորի մասին (տեսանյութը youtube-ից)
----------------------------------
 Ավետ Բարսեղյանի և ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի համատեղ երգն է՝ նվիրված օգոստոսյան դեպքերի ժամանակ հայ-ադրբեջանական սահմանին արիություն ցուցաբերած այն տղաների հիշատակին, որոնք իրենց կյանքի գնով անառիկ պահեցին մեր սահմանները.




ՓԱՌՔ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ!

Monday, September 1, 2014

Աշնան առաջին օր՝ ճանաչման նոր փուլ


Նաև գիտելիքով պետք է հաղթենք...
  
Ասում են աշունը իմաստնության, դատողությունների և առողջ մտածելակերպի ժամանակաշրջան է:
 Թերևս այստեղ կա ճշմարտություն: Չէ որ աշնան առաջին օրը` սեպտեմբերի մեկը նաև համարում ենք գիտելիքի օր
(1984թ. հունիսի 15 -ի ԽՍՀՄ Գերագույն խորհրդի № 373-11   հրամանագրով  «սեպտեմբերի 1 -ը հայտարարվել է համազգային տոն - գիտելիքի օր»):  - Wikipedia


 Հենց այս ժամանակաշրջանի սկիզբը դպրոցականների և ուսանողների համար բացում է սովորելու նոր փուլ:
 Որոշ մարդկանց համար աշնան առաջին օրը ճանաչման նոր փուլ է:

 Շնորհավորում ենք բոլորին՝ աշակերտներին, ուսանողներին, այն ծողներին, որոնց երեխաները  առաջին քայլերը արեցին դեպի դպրոց, բոլոր նրանց ովքեր շարունակում են սովորել դպրոցներում ու համալսարաններում, ում համար կրկին սկսվում է նոր ուսումնական տարին:

Tuesday, August 19, 2014

August 19th! Happy National Aviation Day!

Good morning everyone! It’s that time of year again, National Aviation day!


 National Aviation Day is observed in the United States on August 19 each year to celebrate the history and development of the aviation. In 1939 President Franklin Roosevelt proclaimed August 19 to be National Aviation Day. It coincides with the birthday of Orville Wright who, together with his brother Wilbur, made significant contributions to powered flight. On this day, some schools organize for students to participate in classroom activities that focus on the topic of aviation. Activities include: discussing aviation history, including the efforts of the Wright brothers, Amelia Earhart and other aviation pioneers; and engaging in interactive tasks about airplanes and other means of flight transport, as well as careers associated with the aviation industry. Aviation enthusiasts and students may visit museums about aviation history and technology. Some people visit the Wright Brothers National Memorial in North Carolina at this time of the year.

Sunday, August 17, 2014

ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ (հզոր երգի խոսքերը բոլորիս սրտում)

Դուք միշտ հզոր հայոց սպաներ.





Pativ unem - Честь имею
Դավիթ Ամալյան, երաժշտություն՝ Արմեն Պողոսյան
Davit Amalyan, Composed by Armen Poghosyan.
Давид Амалян. Композитор - Армен Погосян.


Պատիվ ունեմ - Դավիթ Ամալյան

Երկտող գրեց թողեց ինձ մոտ, «Եթե չգամ մինչ առավոտ
Կտաս նամակը հորս, դե պատիվ ունեմ»,
«Պատիվ ունեմ» նա ինձ ասաց եւ նույն պահին էլ հեռացավ,
Բայց հետ չեկավ անմահացավ:


Կյանքս կտամ հայրենիքիս, հոգիս Աստծուն պատիվս ինձ,
Զենքս որդուս, իսկ սերս մայրերին կտամ,
Հպարտ հայացք, բարի ժպիտ, վերջին խոսքեր պատիվ ունեմ,
Բիբլիական Մասիսի պես դուք միշտ հպարտ հայոց սպաներ,
Պատիվ ունեմ:

Դաշույնն կողքին, զենքը ուսին քայլում էր զգույշ, թաքուն այնպես,
Որ թշնամին չնկատի նրան,
Նայում էի վստահ քայլքին նրա արծվի սուր հայացքին,
Թող դողդողա մեր դարաւոր ոսոխը:

Կյանքս կտամ հայրենիքիս, հոգիս Աստծուն, պատիվս ինձ,
Զենքս որդուս, իսկ սերս մայրերին կտամ,
Հպարտ հայացք, բարի ժպիտ, վերջին խոսքեր պատիվ ունեմ,
Բիբլիական Մասիսի պես դուք միշտ տոկուն հայոց սպաներ,
Պատիվ ունեմ:

Կրակոցներ, ուժգին պայթուն, հետո իջավ քար լռություն,
Առաջադրանքը կատարված էր,
Արցունքը մերն էր, փառքն Աստծուն, նամակն էլ ձեռքս էր այրում,
Ա՜խ, չգիտեք ոնց էի ուզում պատռել:

Կյանքս կտամ հայրենիքիս, հոգիս Աստծուն, պատիվս ինձ,
Զենքս որդուս, իսկ սերս մայրերին կտամ,
Հպարտ հայացք, բարի ժպիտ, վերջին խոսքեր պատիվ ունեմ,
Բիբլիական Մասիսի պես դուք միշտ տոկուն հայոց սպաներ,
Պատիվ ունեմ:

Մայրը կանգնած նայում էր մեզ, հարցրեց տխուր.« Բա ո՞նց ա»
«Նրան կորցրիր բայց մեզ ունես, պատիվ ունեմ»,
Հայրը լսեց խոսքերը մեր, ուղղեց հեռուն հայացքը ծեր,
«Ուրեմն այդպես էր պետք, պատիվ ունեմ»:

Կյանքս կտամ հայրենիքիս, հոգիս Աստծուն, պատիվս ինձ,
Զենքս որդուս, իսկ սերս մայրերին կտամ,
Հպարտ հայացք, բարի ժպիտ, վերջին խոսքեր պատիվ ունեմ,
Բիբլիական Մասիսի պես դուք միշտ տոկուն հայոց սպաներ,
Պատիվ ունեմ:

Saturday, August 16, 2014

Այսօր Էլվինա Մակարյանի ծննդյան օրն է (Տեսանյութ)

 Օգոստոսի 16-ը ջազային հայտնի երգչուհի Էլվինա Մակարյանի ծննդյան օրն է: 
Նրան չի կարելի մոռանալ:
Նրա երգը, նրա ձայնը մեր սրտերում է:
 Էլվինա Մակարյանը ծնվել է Երևանում: Երաժշտական բարձրագույն կրթությունը ստացել է Կոմիտասի անվան կոնսերվատորիայում:
 Նա մահացավ 2007թ. հուլիսի 9-ին ԱՄՆ-ում:

Սեր Աստծո (soundcloud)
"ՉԵՄ ԿԱՐՈՂ ԼՌԵԼ ԿԱՄ ԴԱՐՁՅԱԼ ԷԼՎԻՆԱ "
Գայանե Քյոսայանի ֆիլմն Էլվինա Մակարյանի մասին:
80-ականների վերջերին Գայանե Քյոսայանը Էլվինայի մասին երկու ֆիլմ նկարահանեց` "Մենախոսություն" և "Չեմ կարող լռել կամ դարձյալ Էլվինա"

ELVINA MAKARIAN - Legend - "Can't Remain Silent" -
Short Documentary about Elvina directed by Gayane Kesoyan


Շնորհավոր ծնունդդ անմոռանալի Էլվինա

video source: Elvina Makarian channels youtube
Яндекс.Метрика