«ԱՊՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԵՆՔ ՄԵՌՆԵԼՈՒ»
նախաբան suren gasparyan's blog
Այսօր ես կգրեմ մի Մարդու մասին...մեծատառով այո' մեծատառով Մարդու մասին...
Սամվել Շահմուրադյան
Ճանաչենք, հիշենք և փոխանցենք մեր սերուդներին
Ներկայացնում եմ Ձեզ 2005 թվականի նշումով լույս տեսած գրող, լրագրող, ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, 1992 թ. սեպտեմբերի 11-ին Վաղուհաս գյուղի մատույցներում զոհված Սամվել Շահմուրադյանի 1988-1992 թթ. օրագրային գրառումները` «Չմոռանալ ոչինչ» պայմանական խորագրով գրքից:
srg blog
--------------------------
Գրքի խմբագրի ստորագրած «Վկայություններ թանաքով եւ արյամբ» առաջաբանում (էջ 3-5), արժանին է մատուցվում Սամվել Շահմուրադյան մտավորականին, քաղաքացուն, հային եւ մարդուն: Արցախյան շարժման պոռթկումից հետո «կուսակցապետական վերնախավի չեզոքությունը սահմանակցում էր դավաճանությանը», եւ «տագնապած մտավորականության շարքում» եղող Սամվելի «կյանքն այդ պահից ի վեր այլեւս իրենը, հարազատներինը, երեխաներինը չէր լինելու» (էջ 4): Ինչպես նշում է խմբագիրը, այս օրագրությունը «հուշապատում չէ, ընդհանրապես գիրք չէ` սովորական ընկալմամբ»: Դրանք գրառումներ են, «արված կոնկրետ իրադարձության ընթացքում, հաճախ ծնկի վրա, տարատեսակ հապավում-գրություններ` առանձին թերթիկների վրա»: «Սամվել Շահմուրադյանը պատմությա՛նն էր, պատմության մե՛ջ, ինքը` պատմություն` 88-ի հրապարակից մինչեւ Արցախի բարձունքները, որտեղ եւ զոհվեց», իրավացիորեն գրում է Ն. Աթաբեկյանը (էջ 5):
(կարդալ ավելին)