22 տարի առաջ՝ 1992 թվականի մայիսի 9-ին, ազատագրվել է հայկական Շուշի քաղաքը։ Ադրբեջանի հրահրած պատերազմի ընթացքում Շուշին վերածվել էր ադրբեջանական ռազմական հենակետի։ Շուշիի ազատագրման գործողությունն սկսվել է 1992 թվականի մայիսի 8-ի գիշերը։ Հարձակումն իրականացվել է մի քանի ուղղությամբ։ Այն տեւել է շուրջ 26 ժամ։ Արդեն մայիսի 9-ի առավոտյան 04։00-ին հակառակորդը լքել է Շուշին։
Հայկական կողմը կորցրել է 58 մարտիկ, ադրբեջանականը՝ 200։
Շուշիի ազատագրումը հայոց պատմության ամենափառապանծ հաղթանակներից մեկն է համարվում:
Հավերժ փա՛ռք մեր հերոսներին:
No comments:
Post a Comment