Եվ կան էկզոտիկ մրգեր, որոնք վաղուց մտել են մեր խոհանոց:
Այս հոդվածում ներկայացնում ենք Թաիլանդում ամենատարածված մրգերը:
Ինչպես գիտեք ամեն միրգ հարուստ է վիտամիններով, հանքանյութերով և հատկապես հաճելի և օգտակար է նրանց օգտագործումը թարմ վիճակում: Ձեզ հետաքրքիր կլինի նաև իմանալ նրանց հասունացման սեզոնները:
Բացի հայտնի տեսակներից ինչպիսին են Բանանը, Անանասը, Պապայան, Մանգոն, Թաիլանդում աճում են նաև մի շարք այլ մրգեր՝ Դուրիան, Մանգոստին, Սապոդիլլա, Ռամբուտան, Լոնգան, Ջեկֆրուկտ, վարդագույն խնձորներ:
Արքայախնձոր - Ananas (Թայերեն Անունը SAPA-rot).
Թաիլանդի Արքայախնձորները լավագույնն են աշխարհում: Կան այս մրգի մոտ ութսուն տեսակներ: Դեղին - կանաչվուն կեղևի տակ թաքնված է հյութալի եւ թելքավոր խյուսը, որը հարուստ է հանքանյութերով եւ վիտամիններով: Նա ունի հարուստ համ՝ թթու- քաղցրից մինջև քաղցր: Հասուն արքայախնձոր հոտը հաճելի է եւ փոքր - ինչ քաղցր: Ընտրելով արքայախնձոր, ուշադրություն դարձրեք իր կարծրությանը, մատով սղմելուց պետք է զգաք մի փոքր փափկություն, բայց այն չպետք է լինի շատ փափուկ կամ շատ պինդ:
Միրգ Դրակոն - Pitaya (Dragonfruit) (Թայերեն անուն - geow mangon).
Բաց-վարդագույն միրգ է, շերտավոր կեղևիկներով: Չափը նման մի փոքր ձգված մեծ խնձորի: Կեղևեկիների ծայրերը - կանաչ կամ բաց կանաչ գույնի. Ներսում խյուսը սպիտակ է, սև մանր կորիզներով:
Գուավա- Guava ծանոթ եք: (Թայերեն անուն - farang)
Սեզոնը. ամբողջ տարին: Նրա հայրենքը համարվում է հարավային Ամերիկան, անհասկանալի է, թե որտեղից է Թաիլանդում հայտնվել այդ միրգը: Հնարավոր է այս միրգը Թաիլանդ են բերել իսպանացիները: Համենյան դեպս այս միրգը լավ հարմարվել է Հարավային Ասյաում և համարվում է ամենատարածված միրգը: Թաիլանդում այս միրգը ուտում են աղով, շաքարավազով և համեմունքներով դեռ խակ վիճակում, երբ խյուսը դեռ պինտդ է և կանաչ:
Սեզոնը. ամբողջ տարին: Նրա հայրենքը համարվում է հարավային Ամերիկան, անհասկանալի է, թե որտեղից է Թաիլանդում հայտնվել այդ միրգը: Հնարավոր է այս միրգը Թաիլանդ են բերել իսպանացիները: Համենյան դեպս այս միրգը լավ հարմարվել է Հարավային Ասյաում և համարվում է ամենատարածված միրգը: Թաիլանդում այս միրգը ուտում են աղով, շաքարավազով և համեմունքներով դեռ խակ վիճակում, երբ խյուսը դեռ պինտդ է և կանաչ:
Ջեկֆրուկտ (Jackfruit) կամ Հացենի (Թայերեն անուն - kha nun). Սեզոնը. հունվարից մինչև մայիս: Բարձր Ջեկֆրուկտ ծառերը աճում են հիմնականում հարավային Թաիլանդում: Պտուղը կլոր և ծանր է` մեծ սեխի չափերով, կարող է կտրատվել միայն մեծ դանակով. Դեղնա-կանաչավուն կեղևի տակ դեղին շերտը ունի յուրահատուկ համ և ուժեղ բուրմունք, ներսում բազմաթիվ սերմերով լի: Հասած խյուսը ուտում են թարմ վիճակում, իսկ խակը նախընտրում են եփած. Ջեկֆրուկտը նաև խառնում են այլ մրգերի հետ, ավելացնում են պաղպաղակին կամ կոկոսի կաթին. Սերմեր պատրաստնում են առանձին և օգտագործում են շատ ուտեստների մեջ:
Սեզոնը. մայիսից - օգոստոս: Այն անվանում են նաև « բոլոր մրգերի թագավոր», քանի որ հսկայական քանակությամբ վիտամիններ եւ հանքանյութեր է պարունակում: Երբ գալիս է Դուրիանի հասունացման ժամանակը , Թայերի շուկաները լցվում են այս մրգի հատուկ կայուն հոտով, իսկ հյուրանոցներում կախում են այս մրգի պատկերով ցուցանակներ: Ի դեպ, Դուրիանը ձեռք է բերել իր համբավը հենց այն բանի շնորհիվ, որ պտուղները ունեն բացառիկ համ, բայց շատ տհաճ, դժվար նկարագրվող հոտ: Եթե լինեք Թաիլանդում ապա Դուրիան միրգը պետք է անպայման փորձեք, բայց պետք չէ այն բերել Ձեզ հետ հյուրանոց ( կարող եք տուգանվել): Իսկ եթե ուզում եք բերել Ձեզ հետ տուն, ապա ավելի լավ է գնել օդանավակայանի ազատ գոտուց (duty free), պտուղը վակուումային փաթեթավորված:
Սեզոնը. ապրիլից - հունիս. Մի ժամանակ Լիչին բերել են Թաիլանդ Չինաստանից, այդ պատճառով պտուղը համարվում էր շատ թանկ: Հիմա, երկրի հյուսիսում կան բազմաթիվ ֆերմաներ, որտեղ աճեցնում են Լիչի , սակայն դեռեւս գները շարունակում են մնալ բարձր, քան մյուս մրգերին են. Լիչիի սորտերը շատ են: Ընդհանուր առմամբ, այս միրգը բնութագրվում է իր քաղցր համով և նուրբ միջուկով՝ նման խաղողի, գույնը - վարդագույն եւ մանուշակագույն.
Սեզոնը. ամբողջ տարին: Պապայան հայտնվել Հնդկաչինում XVI դարում, այդ ժամանակից էլ այն աճեցնում են: Պտուղները օգտագործում են բացառապես Թայերը - Կծու աղցանում «Som Tam» (պապայա կտրտած շերտերով, չորացրած ծովախեցգետին, սխտոր և չիլի).
Շատերդ արդեն փորձած կլինեք այս միրգը Հայաստանում:
Սեզոնը. Օգոստոսից - նոյեմբեր:
Համը նման է գրեյպֆրուտին, բայց ավելի քաղցր է քան թե թթու: Բացի այդ Պոմելոն չափերով զգալիորեն ավելի մեծ է: Միջուկը կարմրավուն գույնի է, հանդիպում են նաև բաց դեղին եւ նարնջագույն գույնի միջուկով Պոմելոներ.
Վարդագույն խնձոր -Rose Apple (Թայերեն անուն - Chom-poo).
Սեզոնը. ամբողջ տարին: Կան այս պտուղի երկու սորտեր:
Մեկը - վարդագույն, մյուսը - կանաչ:
Պտուղների համը նման է, ինչպես սովորական խնձորին է, միայն մի քիչ թթու: Ամենագեղեցիկ վարդագույն խնձորները հայտնվում են շուկայում ավելի զով: ցուրտ սեզոնին նոյեմբերից սկսած մինչև մարտ:
Սեզոնը. հոկտեմբերից -դեկտեմբեր: Պտուղները երկարավուն, դեղին կամ կանաչ գույնի են: Կտրված պտուղը ունի հինգ աստղի տեսք: Այս պատճառով, նրա երկրորդ անվանումը - Աստղ միրգ (Star fruit) կամ Աստղային միրգ: Հասուն պտուղները շատ հյութալի են: Ունեն ոչ շատ քաղցր ծաղկային հաճելի համ: Հասունացած պտուղները բավականին թթու համ ունեն. Նրանք պարունակում են շատ վիտամին C. Միրգը հիմնականում օգտագործվում է աղցանների, սոուսների, հյութերի եւ ոչ ալկոհոլային խմիչքների բաղադրության մեջ:
Սեզոնը. ամբողջ տարին, իսկ գագաթնակետը մայիսից - սեպտեմբեր: Բացառիկ համեղ, առավել ուշագրավ մրգերից մեկը: Վառ կարմիր պտուղը, բաց կանաչ մազմզուկներով, համով հիշեցնում է խաղողի` ոչ քաղցր: Ռամբուտանը աճում է Թաիլանդի կենտրոնական եւ հարավային շրջաններում (District of Pattaya, Suratthani).
Սեզոնը. հունիսից - օգոստոս: Մրգի անվանումը եկել է չինական («լուն- յան» - «Դրակոնի աչք») անունից, և իհարկե այս միրգը եկել է Թաիլանդ Չինաստանից (աճում է երկրի հյուսիսային մասում). Թայերը հատկապես շատ են սիրում Լոնգան. Սովորաբար ուտում են թարմ, իսկ ռեստորաններում մատուցում են նաև պաղպաղակի հետ միասին:
No comments:
Post a Comment