Տոնական օր, որը գալիս է Ֆրանսիայից:
Հունիսի 21 - ամենաերկար լուսային օրը դարձել է երաժշտության տոն «Fete de la musique», որի ձայնը տարածվում է ամբողջ Ֆրանսիայում:
Օրացույցի այս ռոմանտիկ օրը - Երաժշտության տոնը ծնվել է 1982 թ.-ին, շնորհիվ Ժակ Լանգրոյի (Ֆրանսիայի նախարար) և նշվում է ամառային արևադարձի օրը:Այս օրը երաժշտությունը լսվում է ամենուր` համերգասրահներում, փողոցում, բնակարաններում...
Ովքեր գիտեն նվագել - նվագում են, ովքեր գիտեն երգել- երգում են, ովքեր կարողանում են պարել- պարում են: Իսկ նրանք, ոքեր լիովին զուրկ են բոլոր տեսակի տաղանդներից, ուղակի լսում են կատարողներին և այդ օրը բոլորը միասին վայլում են կյանքը:
![]() |
Օրացույցի այս ռոմանտիկ օրը ծնվել է 1982թ.-ին |
Լռություն պարզապես գոյություն չունի այս օրը, և ոչ միայն ամբողջ ցերեկ, այլ տոնը շարունակվում է մինչև ուշ գիշեր:
P.S.
Հայաստանը 2007թ.- ից նույնպես միացել է այս հրաշալի տոնակատարությանը:
Ցանկանում ենք բոլորիդ հաճելի տրամադրություն և երաժշտությամբ լի հանգստյան օրեր:

No comments:
Post a Comment