վազող տող

SRG BLOG TODAY / ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, ԻՐԱԿԱՆ Է - Պիկասո / Everything you can imagine is real - Picasso / SRG BLOG TODAY

Tuesday, July 29, 2014

Կոնստանտին Օրբելյան - Օտարություն

 Այսօր ականավոր երաժիշտը, կոմպոզիտորը, խորհրդային ջազի հիմնադիրներից մեկը՝ մաեստրո Կոստանտին Օրբելյանը կդառնար 86 տարեկան:

 Կոստանտին Օրբելյանը ծնվել է 1928 թվականի հուլիսի 29-ին Ռուսաստանի Արմավիր քաղաքում:
  36 տարի գլխավորել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբը: Էստրադային և ջազ կատարողների բազմաթիվ երգերի հեղինակ է։
 1974թ. արժանացել է ՀԽՍՀ, 1979թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը: 1992թ. մեկնել է ԱՄՆ: 2012թ. պարգևատրվել է ՀՀ Պատվո շքանշանով:

   

 Նրա հայտնի երգերը բազմաթիվ կատարողների ներկայացմամբ արժանացել են մի շարք մրցանակների` «Երգել, նշանակում է ապրել», «100 երջանիկ ժամեր», «Շնորհակալություն կյանքին», «Սերը չի ծերանում», «Դու այն չէս, ով պետք է ինձ» և այլն:
 Մահացել է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում 2014 թվականի ապրիլի 24-ին։  Թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում:

   Կոստանտին Օրբելյանը երբեք չի հեռանա մեր հիշողությունից, իսկ նրա ստեղծագործությունները միշտ կմնան մեր սրտերում:

No comments:

Post a Comment

Яндекс.Метрика