Մտքեր, ասույթներ...
Անդրե Մորուա
«Բաց նամակեր երիտասարդներին՝ ապրելու գիտության մասին»
Կան մարդիկ, որոնք պատանեկան տարիներից մեկընդմիշտ ընտրում են իրենց կեցվածքը: Երբեմն այդ կեցվածքը գեղեցիկ է. դա իմաստուն, խիստ, հավատարիմ և բարեհոգի մի մարդու կեցվածք է, որն ամբողջությամբ իրեն նվիրել է ուրիշ մարդկանց երջանկությանը: Սակայն երբեմն ներքին ձայնն այդ վեհ դերը խաղացող՝ և փայլուն խաղացող, դերասանին ասում է. «Մի՞թե դու ադպես էլ ամբողջ կյանքում ձևացնելու ես: Քեզանից նույն հաջողությամբ դուրս կգար և´ դոնժուան, և´ ցինիկ, բավական է միայն ցանկանալ…Դա անհամեմատ ավելի հետաքրքիր, իսկ գուցեև, ավելի ազնիվ կլիներ…»:
Ահա այստեղ էլ մարդը պետք է սկսի կասկածել, թե կյանքը զուր է ապրել, թե իրեն զրկել է ամենամեծ ուրախություններից, որովհետև չի համարձակվել պատռել իր դեմքի սովորական դիմակը, որն արտացոլում է նրա էության գեթ մեկ՝ իրականության մեջ դրսևորված միակ կողմը: Կյանքը դիմակահանդես է: Պե՞տք է արդյոք միշտ միևնույն դիմակը կրել: Դա կախված է դիմակից և Ձեզանից: Եթե դիմակը Ձեզ չի սազում կամ խանգարում է, եթե Ձեզ թվում է, թե այն ստիպում է խաղալ մի դեր, որի համար չեք ստեղծված կամ պատրաստ չեք, փորձեք փոխել մեկ ուրիշով…դրանք շատ են: Բայց զգու՜յշ եղեք, դիմակն ինքը կսկսի վարել Ձեր կյանքի պարահանդեսը… Հայցե´ք և կգտնե´ք Ձեզ:
No comments:
Post a Comment