Մարդկության խորհրդանիշերի և նրանց նշանակության մասին
(շարք 1)
CND Symbol |
Ներկա պահին խաղաղության խորհրդանիշն է, չնայած ի սկզբանե այն ստեղծվել է միջուկային զինաթափման բրիտանական շարժման համար:
Այս խորհրդանիշի հեղինակն է պրոֆեսիոնալ նկարիչ Ջերալդ Հոլտոմը, որը ստեղծեց այս խորհրդանիշը 1958թ.-ին, միջուկային պատերազմի գործողություններին անմիջական դեմ կոմիտեի երթի համար: Հետո այս խորհրդանիշը ընդունվեց Միջուկային Զինաթափման Քարոզարշավի (CND - Campaign for Nuclear Disarmament) սինվոլ և 60-ականներին դարձավ պատերազմների դեմ շարժման խորհրդանիշը:
Ջերալդ Հոլտոմ |
N |
D |
ND |
Ինքն իրեն այս նշանը իրենից ներկայացնում է N և D ազդանշանային նշանների համադրումը, որը նշանակում է «Միջուկային զինաթափում»: Ազդանշանային այբուբենում N-ը փոխանցվում է այսպես (տես պատկերները)՝ պահում են երկու դրոշները այնպես, որպեսզի ստացվի V- տառը հակառակ, իսկ D-ն փոխանցվում է՝ պահելով մի դրոշը դեպի վերև, մյուսը ներքև: Այս երկու ազդանշանները իրար վրա դնելով ձևավորվում է խաղաղության նշանը:
CND -ի առաջին պաշտոնական տարբերակում գծերը երկարաձգվում էին կենտրոնից և նշանը սևը սպիտակի վրա էր: Սակայն ավելի ուշ «Պացիֆիկ»- խորհրդանիշի հեղինակը խոստովանել է, որ նշանում թաքնված է ավելի խորը իմաստ:
Այս նշանը ցույց է տալիս հուսահատված մարդուն:
ԱՄՆ-ում այս նշանը հայտնի դարձավ 1960թ.-ին, շնորհիվ Չիկագոյի համալսարանի ուսանող Ֆիլիպ Էլտբեկի: Էլտբեկը գնաց Անգլիա, որպես Խաղաղության Ուսանողական միության նախագահ (SPU - Student Peace Union) ԱՄՆ: Էլտբեկը հետաքրքվեց այս խորհրդանիշով և գնելով «հավի հետքով» նշանների մի մեծ տոպրակ, բերեց իր հետ Չիկագո, որտեղ և համոզեց SPU -ին վերատպել այս նշանները և օգտագործել որպես սեփական խորհրդանիշ: Դրանից հետո գալիք չորս տարիների ընթացքում SPU -ն տպագրեց և հանրակացարաններում վաճառեց հազարավոր այսպիսի նշաններ:
60-ական թվականների վերջին այն դարձավ պատերազմներին դեմ մարդկանց միջազգային խորհրդանիշ, իսկ հետո Հիպպի շարժումը այս խորհրդանիշը դարձրեց իրենը:
Խորհրդանիշի օրիգինալ տարբերակը պահվում է Անգլիայում, որտեղ և համընդհանուր ցուցադրմանն է ներկայացված նշանի ճշգրիտ պատճեն:
Կան նաև կարծիքներ, որ այս նշանը պատկերում է գերմանական Ալգիզ գեղմը, որը խորհրդանշում է պասիվություն և մահ:
Բացի այդ «Պացիֆիկը» -ը շատ նման է սլովենական Սևաստված գեղմին (Чернобог):
Այսպիսով կարելի է դատել, որ Ջ. Հոլտոմը որպես նշանի հեղինակ մնում է կասկածի տակ:
նյութը պատրաստեց: Ս. Գասպարյանը
աղբյուրը: www.taina-simvola.ru
No comments:
Post a Comment