վազող տող

SRG BLOG TODAY / ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, ԻՐԱԿԱՆ Է - Պիկասո / Everything you can imagine is real - Picasso / SRG BLOG TODAY

Monday, November 24, 2014

Ընկերների օրը ԱՄՆ-ում (Դեյլ Քարնեգի)

 Արդյո՞ք գիտեք, որ գոյություն ունի նաև այսպիսի օր...
ԱՄՆ- ում ամեն տարի նոյեմբերի 24-ին ամերիկացի հայտնի գրող - հոգեբան Դեյլ Քարնեգի (1888-1955)` "Ինչպես ձեռք բերել ընկերներ և ազդել մարդկանց վրա" (How to Win Friends and Influence People) գրքի հեղինակի ծննդյան օրը նշում են որպես ընկերների օր, կամ բառացի թարգմանված՝ ընկերներ, բարեկամներ նվաճելու և մարդկանց վրա ներազդելու օր:  1936թ.-ին առաջին անգամ այս գիրքի  հրատարակումից հետո այն դարձավ բեսթսելեր և հաջողությամբ վաճառվում է մինչ այժմ:

 Դեյլ Քարնեգին ծնվել է Միսսուրի նահանգի Մերիվիլ ֆերմայում: Չնայած նրա, որ ընտանիքը ապրում էր ծայրահեղ աղքատ պայմաններում, նա կարողացավ  ընդունվել պետական մանկավարժական քոլեջ և ստանալ լավ կրթություն:

Փորձելով հաղթահարել թերարժեքության կոմպլեքսը, որը արդյունք էր նրա ունեցվածքի` Դեյլ Քարնեգին փնտրում էր հնարավորություններ ինչ որ բանով տարբերվելու մնացածից:
 Ուսանողական քննարկումնների ժամանակ, հռետորաբանության արվեստում փորձ ձեռք բերելու ժամանակ իր համար անսպասելիորեն հայտնաբերում է, որ գտել է արդյունավետ շփման որոշ ուղիններ (հետագայում նեռարեց այն իր գրքերում):

 Այս օրը Ամերիկայի գրախանութների ամենաերևացող տեղերում ցուցադրվում են Քարնեգի գրքերը, և հատկապես նոյեմբերի 24-ին դրանք շատ են վաճառվում: 
 Համալսարաններում, դպրոցներում կազմակերպվում են դասախոսություներ, սեմինարներ, քննարկումներ, որոնք օգնում են երիտասարդներին տարբեր շփումների ժամանակ "գտնել իրենք իրենց": Այդ միջոցառումների ժամանակ տալիս են առաջարկություններ թե ինչպես  կառուցել հարաբերությունները հասարակություն մուտք գործելուց:
աղբյուրը.: www.calend.ru

No comments:

Post a Comment

Яндекс.Метрика