վազող տող

SRG BLOG TODAY / ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, ԻՐԱԿԱՆ Է - Պիկասո / Everything you can imagine is real - Picasso / SRG BLOG TODAY

Thursday, March 5, 2015

ԵՍ ԿԳԱՄ (Վահագ Ռաշ)


Ռոք երաժշտության սիրահարներ և ընդհանրապես որակյալ երաժշտության սիրահարներ.
«Լուսամփոփի պես աղջիկ» - երգի հետաքրքիր կատարումով արդեն իսկ բացահայտել էի այս խմբին: Եւ հիմա  Ձեզ եմ ներկայացնում տաղանդավոր երիտասարդների «ԵՍ ԿԳԱՄ» ստեղծագործությունը: Համոզված եմ, որ բոլորիդ դուր կգա: Վահագի երգերը (բալլադային ռոք ոճում) հետաքրքիր են և լսելի:
Խմբին ցանկանում ենք մեծ բեմեր և ստեղծագործական նորանոր հաջողություններ:

ՎԱՀԱԳ ՌԱՇ - «ԵՍ ԿԳԱՄ»
Vahag Rush Band
Խոսք՝ Տաթև Ոսկանյան
երաժշտություն՝ Վահագ Ռաշ.
Գործիքավորում՝ Կարեն Արզումանյան, Գիսանե Պալյան, Վահագ Ռաշ


ԵՍ ԿԳԱՄ
Երբ աչքերդ վեր նայելը մոռանան ..
Ես կգամ,
Երբ սրտիդ քնքուշ զարկերը համրանան
Ես կզգամ…
Երբ ճյուղերդ չորանան և ուռենու պես դու թեքվես`
Ես կգամ քեզ մոտ, թե կանչես…
Երբ ուժերդ քեզ լքեն և ուռենու պես լացես՝
Ես կգամ քեզ մոտ թե սպասես:

Երբ մի օր քո հեքիաթները ավարտվեն..
Ես կզգամ,
Թե անգամ մեր ճանփաները չհատվեն ...
Ես կգամ...
Թե արևդ ինչ-որ մեկը գողանա և դու մրսես՝
Ես կգամ քեզ մոտ թե կանչես,
Թե ժպիտդ ինչ-որ մեկը գողանա և դու մթնես՝
Ես կգամ քեզ մոտ թե սպասես:

Ում ձեռքերն են այս երկինքը նկարել,
Եվ ում միտքն է երազները արարել,
Հենց այստեղ են հայացքները հանդիպում,
Բայց ավաղ դու ինձ երբեք չես նկատում:

Երբ մի օր մայրամուտին ինձ կարոտես...
Ես կգամ,
Ու մեռնող լույսերի մեջ դու ինձ փնտրես..
Ես կզգամ...
Թե կապույտ գիշերներում մեր արշալույսը երազես՝
Ես կգամ քեզ մոտ, թե կանչես,
Թե խավար հորիզոնում իմ վերադարձը փայփայես՝
Ես կգամ քեզ մոտ թե սպասես…

Ում ձեռքերն են այս աջքերը նկարել,
Եվ ում միտքն է մեր հեքիաթը հորինել,
Հենց այստեղ ենք ակամա մենք հանդիպել,
Հեքիաթից եմ քո աչքերը ես գտել...

Դու սպասիր ինձ
Ես կգամ
Թե կանչես դու ինձ
Ես կգամ
Դու կանչիր ինձ
Ես կգամ

Թե սպասես դու ինձ... ԵՍ ԿԳԱՄ...
աղբյուրը: Vahagn Rushanyan YouTube channel

No comments:

Post a Comment

Яндекс.Метрика