«100 LIVES»-ի համահիմնադիրներն են հայտնի գործարարներ եւ բարերարներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը, ինչպես նաեւ Նյու Յորքի Քարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը:
«100 LIVES»- նախաձեռնությունը կոչված է երախտագիտություն արտահայտելու այն անհատներին ու կազմակերպություններին, որոնց հերոսական ջանքերի շնորհիվ 100 տարի առաջ` Հայոց ցեղասպանության ժամանակ, փրկվեցին բազմաթիվ հայեր։
Ովքեր ուղիղ հեռարձակմամբ չեն հետևել այս նախաձեռնության մեկնարկին, կարող են ծանոթանալ այցելելով https://100lives.com/hy «100 LIVES»-ի պաշտոնական կայք:
նայել ` AURORA |
Մրցանակն այսպես է կոչվել Ցեղասպանություն վերապրած Ավրորա Մարտիկանյանի անունով, որի աչքի առաջ սպանել էին ընտանիքի բոլոր անդամներին։ Նա իր կյանքը նվիրել էր Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելուն եւ 1919թ. նկարահանվել էր «Պատառոտված Հայաստան» ֆիլմում։
Արդեն իսկ աշխարհահռչակ պարբերականները` The Economist, The New York Times, Daily Mail անդրադարձել են այս նախաձեռնությանը:
No comments:
Post a Comment