վազող տող

SRG BLOG TODAY / ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, ԻՐԱԿԱՆ Է - Պիկասո / Everything you can imagine is real - Picasso / SRG BLOG TODAY

Monday, April 4, 2016

Սիրելի հայեր ջան և նաև հայերի ճակատագրով հետաքրքվող մարդիկ!

 Շնորհակալ ենք էջին ակտիվ հետևելու, և ճշգրիտ փոստերը ամբողջ աշխարհով մեկ տարածելու համար: Դա այսօր շատ կարևոր է նաև ինֆորմացիոն դաշտում հաջողությունների և մեր նպատակներին հասնելու համար: Սիրելիներս մեզ այսօր «լայքեր» -ը հետաքրքիր չեն և հրապարակումները դրա համար չեն տեղադրվում մեր էջում առավել ևս, որ այսօր մեր բլոգի հիմնական նշանաբանից մենք շեղվել ենք և հնարավոր է կորցնենք շատ համախոհներ արտերկրից, բայց այժմ դա չէ կարևոր: Բայց սա էլ նպատակ է փոխելու աշխարհը:
 Մենք խաղաղություն ենք ուզում, բայց մեր թշնամին, ինչու չէ նաև  միջազգային հանրությունը պետք է հասկանան, որ մենք չենք վաղենում կռվելուց  և մեր հայրենիքը պաշտպանելուց:
Մեր գործն արդար է, մեր բանակը հզոր է, մեր ժողվուրդը անկոտրում և ոգով ուժեղ!!! Ինչը չեր սպասում մեր թշնամին: Մենք հիշեցրիք նրան դրա մասին: Ապրիլի 2-ը նա դեռ շատ կհիշի իր անքուն գիշերներում:
Այսօր արդեն երևում են դրա հետևանքները նաև ձեր կատարած ճիշտ գործի արդյունքները. ադրբեջանցիները, թուրքերը իրենք իսկ ընկել են իրենց սարքած ծուղակը, այսօր արդեն այստեղ՝այս դաշտում նույնպես հիստերայի մեջ են, սկսել են ակտիվ հարձակվել մեր բլոգի նյութերի վրա՝ տարածելով անշնորք նկարներ, կեղտոտ մեկնաբանություններ մեր հրապարակումների տակ: Խնդրում ենք դուք ոչ մի կերպ մի արձագանք եք դրանց: Մեր ադմինստրատորները շատ արագ հեռացնում են դրանք:
*Մենք այսօր գործ ունենք ահաբեկչական, սադիստական պետության հետ հանձինս Ադրբեջանի.
Կրկին շնորհակալություն բոլորիցդ:

No comments:

Post a Comment

Яндекс.Метрика