Կարճ անդրադարձ.
ՄԱԿ-ն ունի 6 հիմնական մարմիններ - նշում եմ այս օրերի համար կարևորագույներից մեկը՝ ՄԱԿ-Ի անվտանգության խորհուրդ՝ այստեղ ուշադիր խնդրում եմ (ընդունում է խաղաղությանն ու անվտանգությանը վերաբերող բանաձևեր):
Հիմա, ապրիլյան չորսօրյա պատերազմը՝ Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ ազատ, ինքնիշխան Արցախի (Լեռնային Ղարաբաղ), ոչ այլ ինչ է քան ռազմական հանցագործությունների շարան ադրբեջանա - իսլամական ահաբեկիչների կողմից: Ռազմական բոլոր նորմերի խախտում, փաստերը կան և առկա են՝ ադմահատված խաղաղ բնակիչներ, ադամահատված և գլխատված հայ զինվորներ, հռթիրակոծված դպրոցներ, սպանված և վիրավոր երեխաներ, օգտագործված զինտեխնիկան (կամիկաձե ԱԹՍ*) և այլն...: ՈՒ հետո՞
Այն ամբողջ աշխարհին ներկայացնելու և իրավական գնահատականեր ստանալու համար ուշանում եք պարոնայք քաղաքագետներ ու դիվանագետներ:
Ես ոչ քաղաքական գործիչ եմ, ոչ էլ հասարակական՝ սովորական հայ քաղաքացի եմ ու իրավունք ունեմ կարծիքս գրել և կարծում եմ շատերն այսօր համաձայն կլինեն այդ կարծիքի հետ:

Ի՞նչու չկա դիմում ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ:
Կարծում եմ բոլորին պարզ և հասկանալի է, որ հայ ժողովուրդը հոգնել է անգործության մատնված ինչ- որ խմբերից, կառույցներից, որոնք վերացական կոչերով ու բանաձևերով ի օգուտ մեր ազգի ոչինչ չեն անում, ի օգուտ խաղաղության ոչինչ չեն անում և վերջապես ոչինչ չեն անում ճանաչելու Արցախի ինքնորոշման իրավունքը: Եվրոպայի մեկ այլ տարածքում ինքնորոշվել կարելի է, բայց Արցախին ո՞չ:
Էլ ու՞մ են պետք այդ խմբերը ու կառույցները, որոնց մեջ Հայաստանի Հանրապետությունը ներգրաված է: Այսօր էլ լսեցինք «Մինսկի խումբ»-ի հայտարարությունները՝ փուչ, ոչինչ չարտահայտող, ստանդարտ հայտարարություններ, դեռ մի բան էլ ի վնաս մեզ հայտարարություններ... Եվ կողքին համայն հայության բողոքի ձայնը միջազգային կառույցների անգործության դեմ (shame on you): Դա գնահատականն է ձեր աշխատանքի, և հայլին ձեր դիվանագիտության:

Ստափվե՛ք ու թափ տվեք ձեզ, պարոնայք դիվանագետներ: Ի՞նչքան կարել է ամեն ինչ թողնել մեր հզոր բանակի և մեր անպարտելի զինվորի ուսերին: Նաև այս տարիների ձեր անկատար գործերը բերեցին սրան:
Այո հույսներս մեզ վրա պետք է դնենք միշտ և ոչ թե միջազգային հանության կամ այսպես ասած «դաշնակիցների» վրա, պարզից էլ պարզ է: Այդ դեպքում, հարցեր են առաջանում, որոնց պատասխանները ուզում ենք լսել ձեզանից:

Ամպագոռգոռ խոսքեր չեն սրանք, ինձ ընդհանրապես չի հետաքրքրում ոչ մեկի քաղաքական հայացքները և քաղաքական այլ բաներ: Հիմա լավ կլիներ, որ որոշ պաշտոնյաներ նշված պատկան կառույցների հետ աշխատելու արդյունքներից ելնելով, նաև հարգելով մեր զոհված և վիրավորված հերոս զինվորներին, ուղղակի թասիբ ունենան, ներողություն խնդրեն և հեռանան, գնան թոշակի, երեսները չտեսնենք:
Պետք է սենց անենք , պետք է նենց անենք, դե արե'ք էլի, ով է խանգարում...
Անողներին էլ չեք թողնում:
Անողներին էլ չեք թողնում:
Լսե՛ք Պարգև սրբազանի խոսքը, մաքրվեք և հետևություն արեք պարոնայք.
ՓԱ՛ՌՔ ՀԱՅՈՑ ՀԶՈ՛Ր, ԱՆՊԱՐՏԵԼԻ, ՓԱՌԱՊԱՆԾ ԲԱՆԱԿԻՆ!
ՀԱՎԵՐԺ ՀԻՇԱՏԱԿ ՄԵՐ ԶՈՀՎԱԾ ՔԱՋ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ!
տեսանյութը: Yerkrapah Kamavorakan
ԱԹՍ* - անօդաչու թռչող սարքեր
No comments:
Post a Comment